Последние новости

Ռուստամ Մուրադովը `Արցախի իրավիճակի մասին

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը մեկնաբանել է Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի տարածքում երեկվանից ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ վերջին բախումներից հետո դրությունն այժմ կարգավորվել է:

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, գեներալը նշել է, որ դեկտեմբերի 11-ին ՝ Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերի շրջակայքում, խախտվել է հրադադարի ռեժիմը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի գործողությունների արդյունքում խախտումը ճնշվել է:

«Ներկայումս իրավիճակն այդ տարածաշրջանում կայունացել է: Ռուս խաղաղապահները մշտապես հետևում են իրավիճակին և փոխգործակցում են հայկական և ադրբեջանական կողմերի հետ», - ասել է հրամանատարը, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ