Последние новости

Ռուս խաղաղապահներն ականազերծում են Արցախը

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները ականազերծել են ավելի քան 156 հեկտար տարածք, հայտնաբերել և վնասազերծել են մոտ 5 հազար պայթուցիկ առարկա։ Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից ընդհանուր առմամբ ականազերծվել է ավելի քան 156 հեկտար տարածք, շուրջ 40 կիլոմետր ճանապարհ, 375 բնակելի շինություն և սոցիալական նշանակության օբյեկտներ, հայտնաբերվել և վնասազերծվել է շուրջ հինգ հազար պայթյունավտանգ առարկա», - նշված է հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ մեկ օրվա ընթացքում ռուս խաղաղապահները մաքրել են 1,5 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերել 189 պայթյունավտանգ առարկաներ, որոնք ենթական են ոչնչացման:

«Պայթյունավտանգ առարկաների մեծ մասը, որոնք հայտնաբերում են Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները, կազմում են հրետանային արկեր, ականանետեր, ձեռքի նռնակներ»,-նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ