Последние новости

«Հրապարակ». ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՉԻ ԿԱՏԱՐԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱՀԱՆԳԸ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործում Ռոբերտ Քոչարյանին ուղղված ամենալուրջ մեղադրանքն այն է, որ նա զորքի տեղաշարժ է իրականացրել՝ ներքաղաքական պրոցեսները կառավարելու համար։

Մեր հավաստի աղբյուրը՝ պաշտպանության նախարարությունից, պատմում է, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կապվել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ և ասել, որ զորքը պատրաստ պահեն, որպեսզի իր հրահանգով իջեցնեն քաղաք։ Գասպարյանը հետաքրքրվել է՝ ինչի՞ համար։ Ասել է՝ հատուկ պահպանության օբյեկտները պաշտպանելու։ Օնիկ Գասպարյանն ասել է՝ քանի դեռ ես եմ Գլխավոր շտաբի պետը, զորքը ներքաղաքական գործընթացներին չի միջամտելու և քաղաք չի բերվելու։

Սրանով ավարտվել է խոսակցությունը, որից հետո Գասպարյանը կապվել է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ և ներկայացրել իրենց խոսակցությունը՝ խնդրելով, որ եթե վարչապետն իրեն էլ դիմի նույն հարցով, նույն պատասխանը լսի պաշտպանության նախարարից։ Նախարարը խոստացել է խոսել վարչապետի հետ»:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ