Последние новости

Վերաքննիչ դատարանը մերժեց դատախազության բողոքը․ Վահրամ Բաղդասարյանը չի կալանավորվի

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը մերժելու որոշման դեմ դատախազության բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։ Վահրամ Բաղդասարյանը չի կալանավորվի, տեղեկացնում է News.am։

Այդ մասին տեղեկանում ենք ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից:

Հիշեցնենք, որ Արցախի տարածքներն Ադրբեջանին հանձնելու Փաշինյանի որոշման դեմ Երևանում սկսված բողոքի ակցիաներին զուգահեռ ընդդիմադիրների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր՝ բողոքի ակցիաներ կազմակերպելու, ապա նաև՝ Փաշինյանի ենթադրյալ սպանությունը նախապատրաստելու հատկանիշներով։

Մի քանի տասնյակ ընդդիմադիր և հասարակական գործիչ ձերբակալվել է, որոնցից մի մասին նաև մեղադրանքներ են առաջադրվել օրենքի խախտմամբ հավաքներ կազմակերպելու ու անցկացնելու, իսկ Արթուր Վանեցյանին, Վահրամ Բաղդասարյանին և Աշոտ Ավագյանին, նույն ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին նաև իշխանության յուրացման, Փաշինյանի ենթադրյալ սպանության նախապատրաստման, ապօրինի զենք զինամթերք պահելու համար ու նրանց կալանավորելու միջնորդություններ ներկայացվել դատարաններ, որոնք մերժվել են։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ