Последние новости

Ռուս փորձագետները երկրորդ սրում են թույլ տվել Ղարաբաղում

Ռուս փորձագետները կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բարդ հակամարտությունում նոր միջադեպերի հավանականությունը դեռ չի կարելի բացառել:

«Ռուսաստանի համար շատ կարևոր է, որպեսզի կողմերը հարգեն այս հրադադարը: Ես ողջունում եմ այն, որ ռուս խաղաղապահներն այդքան արագ բերվեցին այս հակամարտության գոտի, դա շատ կարևոր է: Բայց, իմ կարծիքով, չի կարելի համարել, որ տարբեր միջադեպերի առաջացման ռիսկը վերացված է»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է դեսպան, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի նախագահի նախկին բանագնաց և ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:

Նրա խոսքով` անհրաժեշտ է հանրայնացնել տեղեկատվությունն այն մասին, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը, որը հաստատվել էր 1994 թվականին և այդ կերպով գոյություն էր ունեցել շուրջ 26 տարի:

Այս կարծիքը կիսում է նաև Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կովկասի բաժնի գիտաշխատող Վադիմ Մուխանովը։ «Չկան երաշխիքներ, որ երկրորդ սրացում չի լինի: Առավել ևս, որ այն հայտարարությունները, որոնք անում են այժմ հակամարտության կողմերը համաձայնագրի կնքումից հետո, կասկած չեն թողնում, որ հակամարտության կողմերը պատրաստ են շարունակել կարգավորել իրավիճակը»,- նշել է փորձագետը:

Նրա կարծիքով` կարգավորմանը կարող է օգնել միայն կողմերի կամ քաղաքական էլիտաների կամքը: «Իրավիճակը դեռ անորոշ է: Եվ, ցավոք, ռուս խաղաղապահների կորպուսը նույն անորոշության մեջ կլինի, քանի որ նրանք ինչ-որ չափով իրավիճակի պատանդները կլինեն... սրացումների կրկնության մեծ ռիսկեր կան ոչ միայն Հադրութում, այլ նաև կենսական նշանակության այլ տարածքներում, այդ թվում` Լաչինի միջանցքի սահմանների երկայնքով»,- եզրափակել է գիտաշխատողը, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ