Последние новости

Հայաստանում տնտեսական անկումը կարող է մոտենալ 10 տոկոսին. փորձագետ

2021 թվականին Կենտրոնական բանկը կանխատեսում է աճ 3 տոկոսի սահմանում, երբ այս տարի, ԿԲ տվյալներով, անկումը կկազմի շուրջ 7,5 տոկոս: Դա լուրջ չէ, քանի որ, ըստ էության, աճում է բյուջեի դեֆիցիտը եւ իշխանությունները մտադիր են վերականգնել դրա ընդամենը 25 տոկոսն տվյալ տարվա կորստի համեմատ: Այդ մասին դեկտեմբերի 16-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտարարել է տնտեսական գիտությունների դոկտոր Կարեն Ադոնցը:

«Այսինքն՝ իշխանությունները մտադիր են վերականգնել անկումը 3 տարվա ընթացո՞ւմ: Ի՞նչ աճի եւ ներդրումների մասին կարող է խոսք գնալ այս պայմաններում: Ես առհասարակ կանխատեսում եմ, որ անկումը կարող է մոտենալ 10 տոկոսին»,-նշել է նա:

Ինչ վերաբերում է Հայաստանում միջնաժամկետ հեռանկարում ներդրումների հնարավորությունների դրական գնահատականին, ապա, նրա խոսքով, եթե ԿԲ-ն ներդրումներ ասելով նկատի ունենա արժեթղթերի գնումը, վարկավորումը կամ բանկերի ֆինանսավորումը, ապա այդպես չի կարելի դրանք անվանել:

«Ինչ վերաբերում է ուրիշ ոլորտներում զարգացմանը, ապա ես որեւէ հեռանկար չեմ տեսնում՝ հաշվի առնելով ներկայիս վիճակը: Անգամ կարճաժամկետ հեռանկարի տեսանկյունից անհրաժեշտ է, որ կառավարությունը ներկայացնի ձեռնարկվող քայլերի տրամաբանական շղթան: Սակայն մենք տեսնում ենք, որ կառավարությունը գտնվում է անհասկանալի անգործության վիճակում, եւ որեւէ առաջարկ չկա: Տնտեսության զարգացման տեսանկյունից պետք է վարել մտածված քաղաքականություն, ինչը նույնպես չի արվում: Չկա ներդրումային քաղաքականություն, զարգացման ծրագրերի հեռանկար, չկա ընդհանուր պատկերը: Դրանում է մեր խնդիրը: Հենց այնպես ո՛չ ներդրումներ կլինեն, ո՛չ ակտիվություն: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ոչ միայն գրանցենք 10-տոկոսանոց աճ, այլ նաեւ բացենք դռները երկարաժամկետ զարգացման համար»,-հավելել է փորձագետը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ 2020 թվականին Հայաստանում տնտեսական անկումը կկազմի 7.2 տոկոս:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ