Последние новости

ԱՀ ԱԳՆ․ Պաշտպանության բանակը եղել, կա և լինելու է Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը

Արցախի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է ռուսական «Կոմերսանտ» թերթին տրված Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի մեկնաբանությունն այն մասին, որ «հայկական ուժերը պետք է դուրս բերվեն Ղարաբաղից»։

«Ադրբեջանական կողմի նման պնդումները նպատակ ունեն աղավաղել նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը և շարունակությունն են հանդիսանում վերջին շրջանում այդ երկրի զինված ուժերի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների, որոնց նպատակն է խաթարել Ռուսաստանի միջնորդական ջանքերն ու խաղաղապահ առաքելությունը»,- ասվում է ԱՀ ԱԳՆ հահտարարության մեջ։

Միևաժամանակ, նշվում է, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը եղել, կա և լինելու է Արցախի պետականության ու նրա ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը։ Նոյեմբերի 10-ին ՌԴ միջնորդությամբ հրադադարի հաստատումից հետո Արցախի Պաշտպանության բանակը ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ շարունակում է հակամարտության գոտում կայունության և խաղաղության ապահովմանն ուղղված իր առաքելությունը, տեղեկացնում է Newsarmenia.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ