Последние новости

Ոստիկանապետը հրաժարական չի տվել

Զանգվածային լրատվության միջոցներում ու սոցցանցերում լուր է տարածվել, թե ոստիկանության պետը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։

Ոստիկանությունից Aysor.am-ին հայտնեցին, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Նշենք՝ երեկ «ՎԵՏՕ» շարժման համահիմնադիր Նարեկ Մալյանն էր հայտարարել, որ «Նիկոլ Փաշինյանը շատ ծանր վիրավորանքներ է հասցրել ոստիկանապետին, ինչից հետո դեկտեմբերի 12-ի գիշերը՝ 00։30-ին, ոստիկանապետը վերադառնում է իր աշխատավայր, հավաքում կոլեգիայի անդամներին և տեղեկացնում, որ ինքը հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետին և այլևս չի հանդիսանում ՀՀ ոստիկանապետ և խնդրում այդ ամենը գաղտնի պահել»։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ