Последние новости

ՌԴ ԱԻՆ-ը 80 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանի Դաշնությունից մարդասիրական բեռով 15 բեռնատար է ժամանել Լեռնային Ղարաբաղի բնակավայրեր՝ ընդհանուր 80 տոննա քաշով:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը մարդասիրական օգնություն է հասցրել ԼՂՀ բաշխման կետեր. 15 բեռնատար շարժվել է դեպի Ստեփանակերտ, Մարտունի, Մարտակերտ և Ասկերան:

Գերատեսչությունը պարզաբանել է, որ ավելի ուշ օգնությունը կբաշխվի նշված բնակավայրերի բնակիչների շրջանում՝ բնակարանների վերականգնման հարցում օգնելու համար:

Մարդասիրական բեռը ներառում է էլեկտրակայաններ, շինանյութեր, հակահրդեհային ավտոցիստերններ և կենցաղային իրեր, տեղեկացնում է Aysor.am-ը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ