Последние новости

Սյունիքի մարզում քաղաքացիները ճանապարհ են փակել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սյունիքի մարզի Քարահունջ համայնքում քաղաքացիները ճանապարհ են փակել՝ պահանջելով չեղարկել՝ Կապանի դիրքերը թշնամուն հանձնելու ՀՀ ՊՆ-ի որոշումը, տեղեկացնում է News.am։

 


Սյունեցիներից մեկը կոչ արեց Գորիս համայնքի բնակիչներին միանալ իրենց և պայքարել դավաճանների դեմ, որոնք ժամ առ ժամ թշնամուն են հանձնում հողերը։

«Սյունիքը՝ Հայաստանի ողնաշարը, վտանգի առաջ է։ Խնդրում ենք բոլորիդ՝ մեկ մարդու պես հավաքվել այստեղ։ Եվ փորձենք տեղ հասցնել անհայրենիք իշխանությանը, որ վերջ պետք է տա իր՝ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքին և հրաժարվի այն ամենից, ինչն այս պահին իրականացնում է»,- նշեց նա։

Բնակչի խոսքով՝ երեկվանից իրենք որևէ պատասխան չեն ստացել. «Այսինքն՝ ամեն ինչ տանում է նրան, որ մնացած բոլոր տարածքների պես շատ խելոք ամեն ինչ տրվելու է իրենց։ Կարծում եմ՝ սյունեցիները չպետք է համաձայնվեն այս գաղափարի հետ»։

Հիշեցնենք, որ նախօրեին սյունեցիները փակել էին Որոտանի հատվածում Մ2 մայրուղին, և Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը։ Նրանք հանդիպում էին պահանջում Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ, որպեսզի հստակ պարզաբանեն, թե ի՞նչ է սպասվում է Սյունիքի սահմաններին։

Ըստ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի՝ ՀՀ ՊՆ-ից հրաման էր իջեցվել, որ մինչև ժամը 17։00-ն Սյունիքի մարզի Կապան քաղաքի բոլոր դիրքերը հանձնվում են թշնամուն։ Օրվա ընթացքում բնակիչների հետ հանդիպման էր եկել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, որպեսզի համոզի ճանապարհները բացվեն, սակայն նրան չէր հաջողվել։

6,5 ժամ Մ2 մայրուղին փակելուց հետո, բնակիչներն, այնուամենայնիվ որոշել էին բացել այն, որպեսզի հանդիպեն ՊՆ ներկայացուցիչների հետ։

Ավելի ուշ, ՊՆ-ից հայտնել էին, որ նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Սյունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ և ասել, որ սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, և որ ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ