Последние новости

Շարմազանով․ Երբ ԿԸՀ-ն կհայտարարի ընտրության օրը, այդ ժամանակ ՀՀԿ-ն իր կարծիքը կասի

«Դե յուրե դեռևս ընտրություններ նշանակված չեն, որովհետև թեկուզ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի, իսկ իրական կապիտուլյանտի կողմից հայտարարություն անելը դեռևս դե յուրե չի նշանակում, որ ընտրություն է լինելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, տեղեկացնում է Panorama.am:

Նա նշեց, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի ընտրության օրը, ՀՀԿ-ն օրենքով սահմանված, կարգով և ժամկետներով իր որոշումը կկայացնի ու կարծիքը կարտահայտի:

«Հանրապետականը քաղաքական որևէ պրոցեսում դիտորդ չի լինելու, Հանրապետականն ունի անելիք և ասելիք, Հանրապետականը պայքարելու է իր իդեալների համար՝ անկախության, ինքնիշխանության, Արցախյան հիմնախնդրում հայկական լուծման, բնականաբար, գլխավոր խոչընդոտի դեմ: Իսկ գլխավոր խոչընդոտն է նիկոլիզմը, կապիտուլյանտը մարմնավորում է այդ նիկոլիզմը:

ՀՀԿ-ն Հայաստանի անկախ երրորդ հանրապետության ամենակայացած քաղաքական ուժերից մեկն է»,- ասաց Շարմազանովը:

Հարցին՝ ՀՀԿ-ն ունի՞ վարչապետի թեկնածու, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «ՀՀԿ-ի կադրային բազան բավականին պրոֆեսիոնալ է, հարուստ, բայց բոլորի հարցերի մասին խոսենք իր ժամանակին:

Դե յուրե չունենք ընտրության օր, ունենք գրառում: Երբ հրաժարական տա, երբ խորհրդարանը երկու անգամ չընտրի նոր վարչապետ, միգուցե ընտրում է, կամ՝ վարչապետի պարտականությունն իր վրա՞ է մնում, թե՞ ուրիշի, թե՞ Լևոն Տեր-Պետրոսյանի սցենարով է գնում, թե՞ հեռանում է Հայաստանից… Ինչ գիտենք, թե երեք ամիս հետո ինչ է լինելու: Երբ որ ԿԸՀ-ն արդեն հայտարարարի ընտրության օրը, այդ ժամկետում մեր կարծիքը կասենք»:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ