Последние новости

Արցախի ԱԽ-ն հերքում է լուրը, թե ադրբեջանական ԶՈւ-ն դիրքերն առաջ է տվել նաև Արցախում

Համացանցում շրջանառվող տեղեկություններն առ այն, թե ադրբեջանական զինված ուժերն իրենց դիրքերն առաջ են տվել նաև Արցախում, ընդ որում՝ միանգամից մի շարք ուղղություններով՝ հատկապես Քարվաճառի հատվածից, իրականությանը չեն համապատասխանում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակը։

«Հավաստիացնում ենք, որ Արցախի պատկան կառույցները՝ այդ թվում նաև խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ձևավորված սերտ փոխգործակցության միջոցով, լիարժեք վերահսկում են Արցախի Հանրապետությունում առկա հրադադարի պայմանները և շփման գծի ներկայիս կոնֆիգուրացիան՝ բնակչության համար շարունակաբար ապահովելով պատշաճ անվտանգային միջավայր»,– ասված է ԱԽ հայտարարությունում։

Անվտանգության խորհուրդը ԶԼՄ-ներին հորդորում է զերծ մնալ ռազմական թեմաներով սիրողական քննարկումներից՝ բնակչության շրջանում անհանգստություն չառաջացնելու նպատակով և հետևել միայն պաշտոնական լրատվությանը, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ