Последние новости

«ԿԱՍԱՆԴՐԱՆԵՐԸ» ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԻՆ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՊԵՏՔ Է ԳԼԽԱՎՈՐԻ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Գեներալ Մուրադովի մասնակցությամբ բանակցությունների ավարտից մոտ 18 ժամ անց, այսպես կոչված՝ ՀՀ իշխանությունները բարեհաճեցին հանդես գալ հայտարարություններով: Ընդ որում, արվեց դա ոչ թե Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության տեսքով, ինչպես սպասվում էր, այլ Փաշինյանի համար սովորական ոճով. անփույթ, անպատասխանատու և բացահայտ մանիպուլյատիվ կերպով։ Սկզբում նա ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց այն մասին, որ իրավիճակը մեծ հաշվով չի փոխվել, իսկ հետո ԱԽ նիստում սպառնալիքներով ու անհասկանալի բացատրություններով լեցուն բոցավառ ճառ արտասանեց։ Կարելի է միայն պատկերացնել, թե ուսապարկային քանի «ճակատներ» են ամբողջ գիշեր ջանադրաբար գլուխ կոտրել, թե ինչպես մատուցել հասարակայնությանը բանակցությունների արդյունքները, որոնք, դատելով ոչ պաշտոնական աղբյուրների հաղորդագրություններից, շատ վտանգավոր են Հայաստանի համար։

Փաշինյանը չհերքեց այն տեղեկությունը, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ինքնիշխան Հայաստանի տարածքում ադրբեջանական մի քանի դիրքեր (խոսում են 2-4-ի մասին) տեղակայելու առնչությամբ՝ զինվորների որոշակի թվաքանակով. նշվում է 60 թիվը: Ավելին, նա, ըստ էության, մի բառ անգամ չասաց մայիսի 16-ի երեկոյան ավարտված բանակցությունների արդյունքների մասին։ Միայն խոստովանեց, որ ռազմաքաղաքական իրավիճակն ընդհանուր առմամբ չի փոխվել, թեև «ադրբեջանցիների որոշ խմբեր, որոնք հատել են Հայաստանի սահմանը, մայիսի 14-ից լքել են երկրի տարածքը»։ Հետաքրքիր է, ինչո՞ւ ամբողջ 3 օր այդ մասին ոչինչ չէր հաղորդվում։

Այնուհետ Փաշինյանը հայտնեց, որ բանակցությունները կշարունակվեն չորեքշաբթի օրը: Չորեքշաբթի, այսինքն ևս 3 օր, թշնամու զորքերն իրենց ազատ են զգալու Սյունիքում, հանգիստ ամրացնելու և զինելու են իրենց դիրքերը ինքնիշխան պետության՝ Հայաստանի տարածքում, որը հույսը դրել է, դատելով իշխանությունների դիրքորոշումից, միայն ու միայն ՀԱՊԿ-ի վրա։ Ընդ որում Փաշինյանը ոչ մի բառ չասաց Գեղարքունիքում և Տավուշում տիրող իրավիճակի մասին, որտեղ նույնպես տեղի են ունեցել ՀՀ պետական սահմանի խախտումներ և մի քանի կիլոմետր առաջխաղացում:

Արձանագրենք. Հայաստանի Հանրապետության տարածք ռազմական ներխուժումը և թուրքերի էքսպանսիան շարունակվում է՝ Հայաստանի իշխանությունների փաստացի համաձայնության, Երևանի և Բաքվի համաձայնեցված գործողությունների և հայկական ընդդիմության ակնհայտ անգործության պայմաններում։

Դրա հետ մեկտեղ, ԱԽ նիստում արտասանած իր ճառում Փաշինյանը նախանշեց իր մտադրությունները ներքաղաքական իրավիճակի առումով։ Այն է՝ սպառնալիքներ հնչեցրեց ընդդիմության առաջնորդների հասցեին՝ նրանց մեղադրելով դավադրության մեջ և ակնարկելով բռնաճնշումների հնարավորության մասին։ Ահա մի մեջբերում, որն այլ կերպ հասկանալ անհնար է։

« Հայաստանում կան ուժեր, որոնք թիկունքում պրոադրբեջանական գործունեություն են ծավալում: Ընդհանուր առմանբ գիտեք, որ ռազմաքաղաքական ցանկացած դիմադրություն, ցանկացած պայքար զուգորդվում է տեղեկատվական պայքարով և հիմա ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ, նրանց անուն ազգանունները նույնիսկ կարելի է նշել, և այդ մարդիկ 2020 թվականին Ադրբեջանի նախագահին հրավիրում էին հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա, այս իրադարձություններից առաջ ցույց էին տալիս մոտավորապես այն տեղանքները, որտեղից կարելի է ներխուժել Հայաստանի Հանրապետության տարածք։ Ինձ համար միանշանակ է, որ այս ամեն ինչը պատահական լինել չի կարող և պետք է կարողանանք հանդարտ հետաքննել, հասկանալ, թե ինչ է տեղի ունենում (աղբյուրը ՝ Sputnik Արմենիա)։

Նշենք, որ գրոհն ընդդիմության դեմ ՝ իրավիճակի հետևանքները նրա վրա բարդելու և հենց իշխանությունների արարքի՝ պետական դավաճանության մեջ մեղադրելու, ինչպես նաև հասարակության ուշադրությունը Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններից շեղելու նպատակով, սկսվեց դեռևս մայիսի 16-ի երեկոյան: Երբ բանակցությունների ավարտի մասին հաղորդագրությունից հետո մարդիկ պաշտոնական հաղորդագրությունների էին սպասում դրանց արդյունքների վերաբերյալ, վարչապետի աշխատակազմի ղեկավար, վաղուց խորշելի դարձած առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն առաջինը փորձեց ուղղել սլաքներն ընդդիմության վրա։ «Թշնամու առաջ պաշարված բերդերի դռներ բացողների ու հարձակման ճանապարհներ ցույց տվողների հոգեզավակները հիմա նոր անուններ ունեն՝ վահեհակոբյաններ, հրանտբագրատյաններ, նաիրազոհրաբյաններ»,- ֆեյսբուքյան իր էջում գրեց նա: Հիշեցնեմ, որ նշված երեք գործիչները գրել են Հայաստանի համար վտանգավոր պայմանավորվածությունների մասին, իսկ Հրանտ Բագրատյանն ու Վահե Հակոբյանը հայտնել են, որ Սյունիքում կան ադրբեջանական դիրքեր։

Գրոհը շարունակվեց իշխանական ռեսուրսներից մեկի օգնությամբ։ «Վահե Հակոբյանի ու հայկական լրատվականների տարածած կեղծ տեղեկությունից հետո ադրբեջանցիների պահանջները փոխվել են, բանակցությունները մոտ են փակուղի մտնելուն»,- գրեց civic.am կայքը։ Իսկ արդեն առավոտյան հաջորդեց Փաշինյանի հարձակումը «Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալների» վրա։ Մի՞թե ամեն ինչ չափից ավելի թափանցիկ չէ. և՛ հեղինակը, և՛ նպատակները:

Թե որոնք են Վահե Հակոբյանին որպես բանակցությունների ձախողման մեղադրանքի գլխավոր թիրախ ընտրելու քաղաքական ենթատեքստերը, հասկանալի է. Փաշինյանն իր իշխանությանը սպառնացող գլխավոր վտանգը տեսնում է ի դեմս «Հայաստան» դաշինքի և նրան սաստիկ վախեցնում է Սյունիքի նախկին մարզպետի աճող ժողովրդականությունը։ Այս համատեքստում կարելի է առաջադրել երկու վարկած։ Կապիտուլյանտը մտադիր է կա՛մ ռազմական դրություն մտցնել և չեղարկել ընտրությունները (այդ մասին է վկայում նրա հայտարարությունը «լարվածության և ադրբեջանական ուժերի ագրեսիայի աճի միտումների» մասին), կա՛մ սկսել քաղաքական բռնաճնշումներ՝ գլխավոր մրցակիցներին մինչև հունիսի 20-ը ուժով չեզոքացնելու նպատակով:

Թեպետ, Փաշինյանի, ավելի ճիշտ՝ նրա տերերի մտադրություններն առանձին խոսակցության թեմա են, որը հաստատ գերակշռողներից մեկը կդառնա առաջիկա օրերի հասարակական-քաղաքական դիսկուրսում։ Իսկ մինչ այդ ուշադրություն դարձնենք «ադրբեջանական գործակալների դավադրության» մասին նրա հայտարարությանը։ Հիշեցնենք, որ նման մեղադրանքներ Փաշինյանը հնչեցնում է բնավ ոչ առաջին անգամ։ Ուղիղ 2 տարի առաջ՝ 2019 թվականի մայիսին, նա հայտարարեց «կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժերի» առկայության մասին, որոնք «փորձ են անում տարաձայնություններ, հակասություններ և նույնիսկ թշնամանք հրահրել հայ ժողովրդի երկու հատվածների միջև» (նկատի ուներ Հայաստանի և Արցախի բնակիչներին)։

«Այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ: Այս իմաստով՝ դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն, և որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գերագույն հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները այս դավադիր մտադրությունները արմատախիլ անելու համար»,- հայտարարեց նա։

Թե ինչով ավարտվեց այդ ամենը, և ով ի վերջո հանձնեց տարածքները, հետևողականորեն շարունակելով նաև թշնամանքի հրահրումն ու խորացումը հայ ժողովրդի մեջ, հայտնի է բոլորին։ Մեկուկես տարի էլ չէր անցել, երբ հենց Փաշինյանը հանձնեց ոչ թե պարզապես «որոշ տարածքներ», այլ Արցախի տարածքի առնվազն 75%-ը։ Երկու տարի անց վտանգված են արդեն ՄԱԿ-ի կողմից ճանաչված Հայաստանի տարածքները, և նա կրկին հայտարարում է դավադրության մասին. ինչ-որ ուժերի առկայության, որոնք «պրոադրբեջանական գործունեություն են ծավալում»։ Այսինքն մյուս ուժերին է մեղադրում նրանում, ինչն արել և անում են անձամբ ինքը, իր կառավարությունն ու խորհրդարանական ուսապարկերը։ Հայաստանում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ, պնդում է Փաշինյանը՝ առաջարկելով «նշել նրանց անուն-ազգանունները»։ Եվ մատնացույց անում նրանց, ովքեր 2020 թվականին իբր «հրավիրել» են Ադրբեջանի նախագահին հարձակվել Հայաստանի վրա՝ «ցույց տալով այն տեղանքները, որտեղից կարելի է ներխուժել Հայաստանի տարածք»։

Մենք, մեր հերթին, կապիտուլյանտին առաջարկում ենք հիշել, թե ով էր ադրբեջանցիներին հրավիրում Արցախ 2020թ.պատերազմից դեռ շատ առաջ։ «Անուն-ազգանունների» ցուցակն, անշուշտ, պետք է գլխավորի Աննա-«Էրատո» Հակոբյանը, որը դեռևս 2019-ի դեկտեմբերին հրապարակավ հայտարարեց, որ Մեհրիբան Ալիևիային հրավիրում է Շուշի՝ մուղամ լսելու։ Եվ հավելեց, թե իբր՝ «եթե Ալիևան Ղարաբաղում մուղամ լսելու ցանկությունը նկատի ունի իրականացնել պատերազմի միջոցով, ապա այդ երազանքն անկատար կմնա։ Ոչ միայն անկատար կմնա, այլ եթե նրանք նոր պատերազմ սկսեն, հավանաբար, նորանոր բնակավայրեր կհայտնվեն, որտեղ նրանց համար մուղամ լսելը կդառնա անկատար երազանք»,- ասաց նա։

Հակոբյանի խոսքերը, ինչպես հայտնի է, չարագուշակ մարգարեական էին։ Ճիշտ այնպես, ինչպես նրա մյուս խոսքերն այն մասին, թե «հայ տղաներն Արցախում զոհվել են հանուն ոչնչի»։ Հակոբյանի ամուսնու, ինչպեսև իր անձնական ջանքերով Արցախը հանձնվեց թշնամուն, ընդ որում զոհվեց ավելի քան 5 հազար մարդ։ Իրոք որ՝ «կասանդրաների» կամ «սիբիլլաների» ընտանեկան տանդեմ. ում ոնց դուր է գալիս…

2019-ի մայիսին Փաշինյանը «կոռումպացված ուժերին» մեղադրեց Արցախի հողերը հանձնելու դավադրության մեջ. 2020-ի աշնանը այդ խոսքերն առավել քան իրականացան։ 2019-ի դեկտեմբերին Աննա Հակոբյանը Ալիևային հրավիրեց Շուշի. 2021-ի մայիսի 9-ին Ալիևան հերթական անգամ այցելեց հայկական Շուշի և մուղամ լսեց այնտեղ։ Այսօր, 2021-ի մայիսին, երբ հերթական անգամ ամենաիրական վտանգ է սպառնում արդեն Սյունիքին, Գեղարքունիքին, Տավուշին և ողջ Հայաստանին, Փաշինյանը կրկին հայտարարում է «ադրբեջանական գործակալների դավադրության» մասին՝ փորձելով թաքցնել բանակցությունների իրական արդյունքները և սպառնալով նրանց, ովքեր հայտնում են դրանց մասին:

Մինչդեռ չորեքշաբթի օրը, երբ ըստ կապիտուլյանտի՝ վերսկսվելու են բանակցությունները, ուղիղ մեկ շաբաթ կլրանա այն օրվանից, երբ թուրքերը անարգել խախտեցին Հայաստանի սահմանն ու ներխուժեցին մեր պետության տարածք։ Եվ հեռանալ մտադիր չեն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ЭФФЕКТ «ИМНИМНИМИ»
      2024-03-25 09:35

      «В 2019 году некто на площади Свободы в Ереване призвал «разбить камнями» голову президенту Арцаха Бако Саакяну. Его не обвинили в массовом хулиганстве или призыве к насилию, наоборот, спустя несколько месяцев при посредничестве де-факто МИД Армении он получил подтвержденный профиль в Фейсбуке («синюю галочку»). Этим напоминанием можете ткнуть в глаза тем, кто с тупым взглядом духовно оскопленных утверждает, что похищенные Нарек и Вазген – правонарушители, а не политзаключенные, а Армения – «правовое государство». Армения не правовое государство, Армения захвачена турецкой властью, и здесь награждают тех, кто ведет пропаганду насилия против всего армянского, и наказывают тех, что выступает против всего турецкого», - написал политолог Эдгар Элбакян.

    • ПОЧЕМУ В ЕВРОПАРЛАМЕНТЕ ЗАГОВОРИЛИ ОБ «АМНИСТИИ» ПАЛАЧА АЛИЕВА АРЦАХСКИМ ЛИДЕРАМ?
      2024-03-22 10:14

      20 марта в Европарламенте состоялись обсуждения по вопросу армянских военнопленных, незаконно содержащихся в Азербайджане. На конференции, помимо евродепутатов, присутствовали и выступили армянские и международные эксперты и правозащитники, а также посол РА в Бельгии Тигран Балаян.

    • ЕДИНИЦА ИЗМЕРЕНИЯ – "СУТ НИКОЛ": КАКОВА КОНЦЕНТРАЦИЯ ЛЖИ НА 1 КВАДРАТНЫЙ "ГД"?
      2024-03-19 10:26

      Помните, как в первые годы правления "ГД" оппозиционные активисты провели кампанию "сут никол", разоблачая уже тогда обретающие, можно сказать, концептуально-стратегический характер объемы лжи представителей новой власти? С позиций нынешних реалий вранье Никола и Ко 4-5-летней давности выглядит чуть ли безвредным лепетом, хотя понятно, что основы будущей катастрофы закладывались именно тогда. Сегодня сам Пашинян и его соратники лгут уже напропалую, параллельно, по инерции, опровергая самих себя через час, два, день, неделю…

    • Хильда ЧОБОЯН: СИТУАЦИЯ В МИРЕ И РЕГИОНЕ НЕ РАСПОЛАГАЕТ К РЕЗКИМ ГЕОПОЛИТИЧЕСКИМ ПОВОРОТАМ
      2024-03-18 10:12

      В нынешних условиях крайней нестабильности для Армении совсем не время делать окончательный выбор, отказываться от России и рвать с ней отношения вместо того, чтобы воспользоваться возможностями этой страны в своих интересах», - заявила в интервью «ГА» директор Парижского центра права и урегулирования конфликтов «Кавказ» Хильда Чобоян.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ