Последние новости

ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անհրաժեշտ է սահմանազատման գործընթաց սկսել

Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերից խուսափելու համար անհրաժեշտ է սահմանազատման գործընթաց սկսել։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

Ընդգծվում է, որ Ռուսաստանն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և օպերատիվ կապ է պահպանում ռազմական և սահմանապահ ծառայությունների հետ:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցում, այդ թվում՝ քարտեզագրական նյութեր և խորհրդատվական ծառայություններ տրամադրելով:

«Հիմք ենք ընդունում այն, որ բոլոր նման միջադեպերը պետք է լուծել բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով։ Երկարաժամկետ լուծում կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը՝ դրան հաջորդած սահմանագծմամբ ։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է այսուհետ ևս ամեն կերպ աջակցել Հարավային Կովկասի իրադրության կարգավորմանը», - նշվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia:

Նշվում է, որ ռուսական կողմը Երևանին և Բաքվին աջակցություն է ցուցաբերում լարվածության թուլացման հարցում:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ