Последние новости

Դատարանը մերժեց Մանվել Փարամազյանի պաշտպանների միջնորդությունը. նրանք լքեցին դատարանի դահլիճը

Առաջին ատյանի դատարանը քիչ առաջ մերժեց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի պաշտպանների՝ դատավոր Արմեն Դանիելյանին ուղղված ինքնաբացարկի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ պաշտպաններ Լուսիե Սահակյանն ու Երվանդ վարոսյանը ավելի վաղ հայտարարել էին, որ եթե դատավորը մերժի ինքնացարակի միջնորդությունը, ապա իրենք չեն մասնակցի բողոքի քննությանը: Մերժումից հետո նրանք դուրս եկան դատարանի դահլիճից:

Նրանք նշել էին, որ դատարանի նախագահ Տիգրան Սարգսյանն իրավունք չուներ բողոքը մակագրել որեւէ դատավորի, առավել եւս Արմեն Դանիելյանին: Օևրենքը, ըստ նրանց, նախատեսում է, որ գործի մակագրումն իրականացնում է համակարգիչը, սակայն ԱԱԾ-ն առգրավել է համակարգիչները:

Լուսինե Սահակյանի խոսքով, ըստ օրենքի, եթե նույնիսկ կա անհաղթահարելի ուժ, ապա դատարանի նախագահն իրավունք չունի մակագրելու այն դատավորին, որին ինքը կցանկանա: «Էնտեղ հստակ ամրագրված է, որ ստ այբբենական կարգի է մակագրվում: Եթե այդպես նայելու լինենք, ապա պետք է օրինակ մակագրվեր Ազարյանին, ոչ թե Դանիելյանին»:

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ