Последние новости

ՈՉ ԼԵԳԻՏԻՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ՝ Ի ԲՆԵ

Եկող շաբաթ մեկնարկելիք խորհրդարանական քառօրյան վերջապես հավակնում է սկսել բնականոն օրենսդիր գործունեությունը։ ԱԺ-ի նախագահությունն ու հանձնաժողովները ձևավորված են, կառավարության ծրագիրը հաստատված է, միմյանց ուղղությամբ շշերը նետված են, և կարծես՝ հնարավորություն կա իրապես բովանդակային աշխատանք տանելու կենսական օրինագծերի վրա նախ հանձնաժողովներում, ապա և լիագումար նիստերում։

Բայց ութերորդ գումարման ԱԺ-ի մեկամսյա գործունեության փորձը հուշում է, որ այդպես չի լինելու։ Դրա պատճառը ոչ թե իշխանության համառությունն է կամ ընդդիմության արմատականությունը, այլ այն հանգամանքները, որոնց արդյունքում նման կոնֆիգուրացիայով, այս թվով և այս կազմով խմբակցություններ ձևավորվեցին։ Նախորդ՝ յոթերորդ գումարման խորհրդարանն արեց ամեն ինչ, որ իր իրավահաջորդն ստեղծվի ի սկզբանե կասկածելի և ոչ օրինակարգ ճանապարհով։

Բանն այն է, որ այս իշխանության տխուր ավանդույթներից մեկն է դարձել խորհրդարանական ուժերի պայմանավորվածությամբ Ազգային ժողովի ինքնալուծարումը՝ երկու անգամ վարչապետ չընտրելու միջոցով։ Այդպես արվեց 2018-ի հոկտեմբերին, դա կրկնվեց նաև այս տարվա մայիսին։

Դատելով քաղաքական դաշտի չկայացածությունից և հանրային տրամադրություններից՝ ութերորդ գումարման խորհրդարանը ևս ամենայն հավանականությամբ չի սպառելու հինգ տարվա մանդատը և արձակվելու է ավելի վաղ։ Իսկ քանի դեռ Սահմանադրությունը չի փոխվել, ԱԺ-ն արձակելու միակ տարբերակը երկու անգամ վարչապետ չընտրելու միջոցով այն լուծարելն է։

Պետք է ընդունել, որ և՛ 2018-ին, և՛ հատկապես 2021-ին խորհրդարանի արձակման այդ ձևը բացարձակ անտրամաբանական է։ Չէ՞ որ Սահմանադրությունը նման հնարավորություն է նախատեսել ոչ թե քաղաքական ուժերի միջև նախնական պայմանավորվածության, այլ ընդհակառակը՝ որևէ կերպ կոնսենսուսի չգալու դեպքերի համար։ Խոսքն այն մասին է, երբ, օրինակ, կան վարչապետի մի քանի թեկնածուներ, բայց այդպես էլ չի հաջողվում ընտրել նրանցից մեկին, կամ երբ քաղաքական մեծամասնությունը տրոհվել է, իշխող խմբակցության ներսում առաջացել է ներքին ընդդիմություն, և այլն։

Մինչդեռ յոթերորդ գումարման խորհրդարանի աշխատանքների ավարտին երկուսուկես տարում արդեն երկրորդ անգամ խաղարկվեց մանկապարտեզային մի սցենար, երբ միակ առաջադրված թեկնածուն կոչ է անում, որ իրեն չընտրեն վարչապետ։ Բնականաբար, ընդդիմադիր խմբակցություններն էլ՝ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն, անմռունչ կատարեցին այդ հորդոր-պահանջը, քանի որ նախապես հանդիպել էին Փաշինյանի հետ և տվել այդ սցենարի խաղարկմանն իրենց համաձայնությունը։

Երբեմնի ընդդիմադիր երկու խորհրդարանական ուժերը՝ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն, թերևս նաև այդ պատճառով լուսանցքային դարձան։ ԲՀԿ-ն կես տարի շարունակ ՀՓՇ-ի մաս էր և նույնիսկ մերժում էր այս իշխանության կազմակերպած արտահերթին մասնակցելու հնարավորությունը։ ԼՀԿ-ն էլ պնդում էր, թե հնարավոր կլինի իմքայլականներին պոկել իրենց խմբակցությունից, Էդմոն Մարուքյանը կառաջադրվի վարչապետի թեկնածու, և նույն այդ իմքայլականները Մարուքյանին կընտրեն վարչապետ։

Իշխանության հետ նման պայմանավորվածության արդյունքում, ճակատագրի հեգնանքով, հենց ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն էլ դուրս թողնվեցին խորհրդարանից, բայց և՛ Գագիկ Ծառուկյանը, և՛ Էդմոն Մարուքյանն այնուհետ շտապեցին կառավարություն և սեղմեցին վերարտադրված վարչապետի ձեռքը։

Ներկայիս խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններն իրենց արմատականությամբ զգալիորեն տարբերվում են նախորդներից։ Առնվազն նրանց հրապարակային հայտարարություններից բխում է, որ իշխանության հետ նմանատիպ գործարքների պիտի որ ընդունակ չլինեն։ Թեև, ինչպես շաբաթներ առաջ նշեց «Հայաստան» խմբակցության անդամներից մեկը, մեկ անգամ իշխանության քվեն հայցելու են՝ կառավարությանն անվստահություն հայտնելու դեպքում։ Ամբողջ հարցն այն է, թե ներքաղաքական որ զարգացումներն են բերելու կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում իշխանական խմբակցության կողմ քվեներին։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • БЕССЛАВНАЯ ДИПЛОМАТИЯ И УНИЧТОЖЕННЫЙ СУВЕРЕНИТЕТ
      2022-02-28 10:26

      Кто сегодня помнит, что именно наобещал с приходом к власти Пашинян в сфере внешней политики и дипломатии в числе множества других  популистских обещаний социально-экономического характера? Выяснилось, в  Министерстве иностранных дел, так же, как и в других сферах, не только растеряны многолетние институциональные традиции, но и дипломатическая служба и межгосударственные контакты стали предметом насмешек. Все это более чем наглядно было продемонстрировано в течение всей 44-дневной войны и после ее окончания – по сей день. Тогда как именно в этот критический период необходима была неустанная внешнеполитическая работа.

    • К НАЦИОНАЛЬНОМУ ПРОБУЖДЕНИЮ – ЧЕРЕЗ ПАМЯТЬ И ЕРАБЛУР
      2022-02-24 13:26

      Провал правящим большинством проекта заявления, осуждающего «Шушинскую декларацию», - отнюдь не экстраординарный и вполне ожидаемый шаг. Куда более удивительным было бы обратное, поскольку не изменились ни Турция с Азербайджаном, ни наши власти. Армянская дипломатия, в том числе и парламентская, сегодня настолько беззубая и услужливая, что не может позволить себе даже обсудить, а уж тем более - осудить очевидно антиармянский документ. Только заслужившие звание национального героя Азербайджана деятели могут обосновать свой отказ так, как это несколько дней назад сделали члены правящей ГД на заседании комиссии НС по внешним связям.

    • КОНСЕНСУС ВОКРУГ КРУШЕНИЯ НАЦИОНАЛЬНЫХ ЧАЯНИЙ?
      2022-02-24 10:29

      Кто испытывает боль от потерь в войне? Власть, оппозиция, национальная элита или весь народ? Может, никто? Если бы мы ощущали общую боль утраты, вряд ли после такого тяжелого поражения проявили бы столь недопустимое национальное равнодушие и игнорировали  постоянные предупреждения и угрозы. Народ, осознающий потерю, не пошел бы за виновным в ней, не поверил бы более его лжи, сориентировался бы, наконец, что для него важнее: ненависть к предыдущим властям или любовь к государству и Родине.

    • СУДЕБНАЯ СИСТЕМА: НАШ ПОЗОР И НАША СОВЕСТЬ
      2022-02-22 10:57

      Системный государственный кризис в стране власти пытаются замаскировать фрагментарными решениями и реформами, приправив их завесой своей легитимности. Тезисы Пашиняна о собственной легитимности на самом деле, конечно же, надуманны и ничтожны, поскольку его решения - от кадровой политики до отраслевых реформ - не сопровождаются публичными обсуждениями.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ