Последние новости

«ԱՊԱԳԱ»-Ն ԵԿԱՎ ԱՆՆԿԱՏ

Կենսաթոշակների և մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստների վճարումը ՀայՓոստ փոստային օպերատորի բաժանմունքներում հետաձգվում է այն պատճառով, որ նախարարությունը չի փոխանցել բավարար ֆինանսական միջոցներ, ասվում է ընկերության հայտարարության մեջ, հաղորդում Է Sputnik Արմենիան:

« ՀայՓոստը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ից ժամը 16:00-ից սկսած ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, քանի որ չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից։ Ֆինանսավորումը ստանալուն պես վճարումներն անմիջապես կվերսկսվեն»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ողբերգականացնել իրավիճակն, իհարկե, չարժե։ Պարզապես կարելի է մտաբերել իննսունականները և հիշեցնել նախագահի այն ժամանակվա խորհուրդը համաքաղաքացիներին։ Հիշո՞ւմ եք, Տեր-Պետրոսյանը մարդկանց առաջարկում էր պարտքով փող վերցնել հարևաններից։ Այնպես որ թոշակառուները պետք է առողջություն ու հաջողություն ցաննկանան իրենց հարևաններին։ Ըստ երևույթին, շատ շուտով հարկ կլինի դիմել նրանց օգնությանը։

Կասկած անգամ չունեմ, որ մի քանի օրվա ընթացքում կենսաթոշակային գումարներ կգտնվեն, ՀայՓոստը կվերսկսի վճարումները, իսկ կառավարությունը կհայտարարի, թե ֆինանսավորման ուշացումը տեղի է ունեցել տեխնիկական խնդիրների պատճառով։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախաշեմին իշխանությունը կարող է զոհաբերել նույնիսկ ամենաթանկը՝ պաշտոնյաների պարգևավճարները։ Բայց արդեն առավել քան պարզ է հետընտրական հեռանկարը։ Փողի առումով գանձարանում, իրոք, վատ է վիճակը։ Այն աստիճան վատ, որ, ինչպես հայտնի է, ֆինանսների պակասի պատճառով որոշվել է սառեցնել պետպատվերը բուժհաստատություններում, որտեղ բուժվում են, մասնավորապես, վերջին պատերազմի վիրավորներն ու հաշմանդամները։ Հիմա էլ ահավասիկ՝ խափանումներ կենսաթոշակների ու նպաստների ֆինանսավորման հարցում։

Այո, նախընտրական քարոզարշավի ժամանակ դեսից-դենից փող կճարեն, կմոբիլիզացնեն օլիգարխներին, թափ կտան «Հայաստան» հիմնադրամը, գուցե նույնիսկ կարողանան հերթական պարտքը վերցնել օտարերկյա գործընկերներից։ Սակայն ընտրությունների հաջորդ օրը, առավելագույնը մեկ ամիս անց, վճարումների խափանումները կվերսկսվեն ու մշտական բնույթ կստանան։ Ֆինանսական բուրգերը փլուզվելու հատկություն ունեն։ Երեք տարի շարունակ այս իշխանությունը ջանադրաբար կառուցել է հենց այդպիսի բուրգ, և հիմա, դատելով ամենից, եկել է դրա փլուզման փուլը։ Կրկին հիշենք 90-ականները։ Ճայթած բանկերի տասնյակ հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր խեղված ճակատագրեր։ Հիշենք, թե ինչպես էին ձեռնարկությունների աշխատողներին աշխատավարձ վճարում արտադրած ապրանքներով։ Այս ամենը, ըստ էության, ամենևին էլ չի մնացել անցյալում։ Դա ապագան է։ Դա այն «ապագան» է, որի օգտին մոտ երկու ամիս առաջ քվեարկեց Հայաստանի ավելի քան 600 հազար քաղաքացի։ Եվ ահա «ապագան» աննկատ եկավ…

Սակայն, եթե անկեղծ, ապա եկավ բնավ ոչ այնքան աննկատ։ Համենայն դեպս՝ նրանց համար, ովքեր տրամաբանություն ունեն և հասկանում են, որ նման տնտեսական քաղաքականության պարագայում փլուզումն ուղղակի անխուսափելի է։ Այս իշխանությունն ընդամենը երեք տարվա ընթացքում 30 տոկոսով ավելացրել է 30 տարվա ընթացքում կուտակված պետական պարտքը։ Բայց, գլխավորը, պետական պարտքի ավելացումը սոցիալ-տնտեսական կյանքում ոչ մի ռազմավարական փոփոխություն չի բերել, վարկային գումարներով արվել են ընթացիկ ծախսերը, իսկ բյուջեի դեֆիցիտն աճել է թթխմորի պես։ Այս տարի պարտքն ընդհանրապես աճել է ավելի քան մեկ միլիարդով։ Եթե 2020-ի դեկտեմբերին պետական պարտքը կազմում էր 7 մլրդ 968 մլն դոլար, ապա 2021-ի հուլիսի տվյալներով այդ ցուցանիշն աճել է մինչև 8 մլրդ 973 մլն դոլարի: Մեկ միլիարդ՝ ընդամենը 7 ամսում։ Եվ ընդ որում այսօր բավարար գումար չկա առողջապահության համակարգի, կենսաթոշակների ու նպաստների համար։ Դա պարզապես հրեշավո՛ր է։

ՈՉ, ՈՂԲԵՐԳԱԿԱՆԱՑՆԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՉԱՐԺԵ։ Եվ զարմանալ՝ նույնպես։ Իսկ զայրանալ՝ առավել ևս։ Սա թե 2018 թվականի գարնանը երկրում տեղի ունեցածի առավել քան կանխատեսելի արդյունքն է։ Եվ սա այն է, ինչը շարունակում է կատարվել երկրի հետ 2021-ի հունիսի 20-ից հետո։ Ամեն ինչ ընթանում է իր հունով, ամեն ինչ համապատասխանում է «թավշե-պողպատե» իշխանության տրամաբանությանը: Միակ բանը, որ տարակուսանք է առաջացնում, այն է, որ վաղուց, հավանաբար, արդեն մի երկու ամիս շարունակ իշխանության ներկայացուցիչները չեն ապացուցում հասարակությանը պաշտոնյաներին կանոնավորապես պարգևավճարներ տալու անհրաժեշտությունը։ Այ հենց հիմա դա անելը հույժ անհրաժեշտ է։

Թող պատմեն, ինչպես որ պատմում էին բոլորովին վերջերս, որ պաշտոնյաների համար անհնար է ապրել միայն 500 հազար աշխատավարձով։ Թող պատմեն, թե պատգամավորների համար որքան անտանելի է ընդամենը 50 հազար ծախսել ներկայացուցչական ծախսերի վրա, և այդ գումարը պետք է ավելացնել 5 անգամ, ինչը, հիշեցնեմ, արեց խորհրդարանի նախորդ կազմը։ Թող դա պատմեն նրանց, ում զրկում են անվճար բժշկությունից, ում չնչին թոշակներն ու նպաստներն ուշացնում են…

Վերադառնալով կենսաթոշակների ուշացման հետ կապված խնդրին՝ պարզապես հիշեցնենք, որ գրեթե երկու տասնամյակ Հայաստանում չի եղել կենսաթոշակների և բյուջետային աշխատողների աշխատավարձերի վճարման հետ կապված խափանումների դեպք։ Այնպես որ այսօրվա իրավիճակը կարելի է զետեղել այս իշխանության «աննախադեպությունների» գանձանակում։

Հ.Գ.- Վերոնշյալ հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ անց ՀայՓոստը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Տեղեկացնում ենք, որ ՀայՓոստի միջոցով սեպտեմբերի 10-ից ժամը 15:00-ից սկսած կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները կշարունակվեն իրականացվել»։ Այս անգամ գումար ճարվեց։ Միայն թե երկա՞ր կտևի արդյոք դա։ Եվ էլի մի բան։ Եթե այդքան հեշտ ու արագ կարելի էր միջոցներ հայթայթել, ինչո՞ւ էր պետք բանը հասցնել փոստային օպերատորի հրապարակային հայտարարությունների։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • СБЛИЖЕНИЕ НА РАССТОЯНИЕ ОБЕЩАНИЯ
      2024-04-08 09:34

      Евросоюз предоставит Армении новый грант на 270 млн евро в течение 4 лет, который поможет, в частности, малым и средним предприятиям развиваться и выйти на новые рынки. Об этом на брифинге заявила председатель Еврокомиссии Урсула фон дер Ляйен в преддверии трехсторонней встречи с участием госсекретаря США Энтони Блинкена и армянским премьером Николом Пашиняном в Брюсселе, передает АРКА.  "Европейский Союз дал обещание быть ближе к Армении и сегодня выполняет это обещание", - заявила она, добавив, что видение сотрудничества ЕС с Арменией было представлено в октябре 2023 года.  «ЕС планирует инвестировать в проект Черноморского электрического кабеля, экспорт чистой энергии в Европу, в энергетику, транспорт и разработку средств для диверсификации торговли», - отметила фон лер Ляйен. 

    • США и ЕС КОМПЕНСИРУЕТ УЩЕРБ ОТ «ДИВЕРСИФИКАЦИИ»?
      2024-04-06 09:54

      Мирный процесс не будет в центре внимания на встрече высокого уровня в формате Армения – ЕС – США. Об этом на брифинге заявил официальный представитель Госдепа США Мэтью Миллер. «На нашей встрече в центре внимания будут экономическая диверсификация Армении, гуманитарная помощь, поддержка беженцев и поддержка политических реформ Армении», – отметил он, передает NEWS.am.

    • ДОРОГА ДОЛЖНА БЫЛА БЫТЬ ПОСТРОЕНА ЕЩЕ ВЧЕРА
      2024-04-05 10:10

      Армянские власти еще не определили, как будет проходить новый участок дороги в Грузию, альтернативный участку у села Воскепар. 12 марта премьер-министр Армении Никол Пашинян заявил, что власти планируют построить новые участки дорог взамен тех, которые «выходят за пределы границ Армянской ССР». В частности, речь идет об участке дороги Ереван-Тбилиси в районе села Воскепар в Тавуше. «Сообщаем, что относительно поднятых вами вопросов обсуждения продолжаются», - сказали в ответ на запрос Sputnik Армения в Министерстве территориального управления и инфраструктур Армении. О результатах обсуждений там обещали сообщить позже.

    • С АСТРОНОМИЧЕСКОЙ СКОРОСТЬЮ - В ДОЛГОВУЮ ЯМУ
      2024-04-04 10:18

      В первом квартале 2024 года поступления по линии налоговых и таможенных органов в Армении составили 589.2 млрд драмов. Из этой суммы налогоплательщикам и физическим лицам возвращено 88.6 млрд драмов, сообщает Комитет по госдоходам Армении. В результате фактическая исполняемость по части налоговых доходов и госпошлин составила 500.6 млрд драмов, что больше прошлогоднего показателя за тот же период на 39.3 млрд драмов или на 8.5%. Отмечается, что рост налоговых поступлений обусловлен в основном экономической активностью.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ