Последние новости

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հայամետ 5 օրինագիծ է ընդունել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից առաջ մղված հինգ օրինագիծ՝ պահանջելով Բաքվից հայ գերիների ազատ արձակում և կոչ անելով Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործությունների հետաքննություն, ԱՄՆ-ի կողմից Արցախին օգնություն, և որ Թուրքիայի Գորշ գայլերը ճանաչվեն ահաբեկչական կազմակերպություն, տեղեկացնում է Aravot.am:

Առաջին փոփոխությունը, որն առաջ են քաշել կոնգրեսականներ Թոնի Քարդենասը, Ադամ Շիֆը և Բրեդ Շերմանը նշում է, որ Կոնգրեսը պետք է հետևողական լինի, որպեսզի «Ադրբեջանն անհապաղ և անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և պահվող խաղաղ բնակիչներին»: Այն նաև պահանջում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունից զեկույց ներկայացնել Թուրքիայի և Ադրբեջան կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ անօդաչուների կիրառման վերաբերյալ: Ավելին, զեկույցում պետք է մանրամասն տեղեկություն պարունակվի հայ խաղաղ բնակչության դեմ անօրինական զինամթերքի և քիմիական զենքի, այդ թվում ՝ սպիտակ ֆոսֆորի օգտագործման վերաբերյալ:

Երկրորդ փոփոխությունը, որն առաջ է քաշել Ֆրենկ Փալոնը, պահանջում է զեկույց Պաշտպանության նախարարից ՝ պետքարտուղարի հետ համագործակցությամբ, որը կանդրադառնար այն պնդումներին, որ օտարերկրյա պետությունների որոշ ստորաբաժանումներ կարող են ներքաշված լինել միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների կոպիտ խախտումներում, միաժամանակ ստանալով անվտանգային աջակցություն ԱՄՆ -ից:

Երրորդ օրինագիծը ներկայացրել են Դեյվիդ Վալադաոն և Բրեդ Շերմանը՝ պետքարտուղարից պահանջելով զեկույց ներկայացնել Սենատի և Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովներին ՝ Արցախում ԱՄՆ մարդասիրական և զարգացման աջակցության բոլոր ծրագրերի վերաբերյալ, այդ թվում նման ծրագրերի արդյունավետության վերլուծություն և հետագա աջակցության ցանկացած ծրագիր:

Մյուս օրինագիծն առաջ է քաշել Դինա Տիտուսը, որով պետքարտուղարից պահանջվում է հաշվետվություն Թուրքիայի Գորշ գայլեր կազմակերպության կողմից ԱՄՆ-ի շահերի, դաշնակիցների և միջազգային գործընկերների դեմ ձեռնարկած գործունեության մասին, այդ թվում վերանայել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն որակվելու չափանիշները:

Հինգերորդ օրինագծի հեղինակը Ջիմ ՄակԳովերն է, որով պահանջվում է փոփոխություններ կատարել Մագնիտսկու արձանագրության մեջ՝ պատժամիջոցներ սահմանելով մարդու իրավունքների լուրջ խախտումների, միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների կամ կոռուպցիայի համար:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ