Последние новости

Շուշիից հայկական կողմին է փոխանցվել մեկ աճյուն

Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված ևս 1 ծառայողի աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Աճյունի ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Նշվում է, որ այսօր` սեպտեմբերի 24–ին, որոնումներ չեն իրականացվել: Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերել է ընդհանուր 1670 աճյուն, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ