Последние новости

Ռուստամյան․ Հայաստանի թրքացման հետևանքը անկախ պետականության փլուզումն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանում և Հայաստանից դուրս տեղի են ունենում լուրջ գործընթացներ, սակայն մեր պետական հարթակներում կարծես այդ կարևորությամբ խնդիրները չեն քննարկվում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» խորագրով կլոր սեղանի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը:

 


«Աշխարհաքաղաքական լուրջ վերադասավորումներ են գնում, Հայաստանը մտել է մի հորձանուտի մեջ, որից թե ինչպես դուրս կգա, դրանից կախված է լինելու մեր սերունդների ապագան: Այդ կարևորությունը մեզ բերել է այս թեմայի ձևակերպմանը, որ իսկապես Հայաստանի ու Արցախի առջև կանգնած են լրջագույնս սպառնալիքներ, վտանգներ: Մենք նաև պետք է փորձենք հասկանալ, թե ինչպիսի ուղիներ կան դրանք հաղթահարելու:

Մենք մտադիր ենք այս քննարկումների արդյունքում ձևավորել աշխատանքթային խումբ, որը կամփոփի մեր քննարկումները և մի նախագիծխ կպատրաստի, որը հետագայում կփորձենք մշակել, հղկել և հասանելի դարձնել հանրությանը»,-ասաց նա:

Ռուստամյանը նաև հանդես եկավ ելույթով, որտեղ նշեց. «Տարչածաշրջանային կայունությանն ու խաղաղությանն առերևույթ միտված նորօրյա գործընթացում Հայաստանը կանգնած է ճակատագրական երկընտրանքի առջև. Այն է՝ խաղաղություն շնորհիվ Հայաստանի ուժեղացմա՞ն, թե՞ ի հաշիվ Հայաստանի թուրքացման: Տարածաշրջանում կատարվում է ազդեցության գոտիների նոր վերաբաշխում: Ավանդաբար այդ մրցակցությունը ծավալվում է Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Թե ինչխպիսի տեսք կունենա մեզ համար տարածաշրջանի աշխարհաքաղաքական նոր քարտեզը, կախված է նրանից, թե մինչև որտեղ կհասնի Թուրքիայի ծրագրերի ներոօսմանական ռազմավարության խորությունը:

Սա միայն Հայաստանի դեմ չի ուղղված, Թուրքիան իր ռազմավարական ազդեցության գոտի է հռչակել շուրջ 70 պետություն, որտեղ բնակվում են թրքալեզու ժողովուրդներ»,-ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ Թուրքիայի այդ ծրագրերի համար խոչընդոտ են ոչ միայն Հայաստանը, այլև Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, նաև միջերկրածովյան ավազանը:

«Եվ այս երկրների շահերից նաև չի բխում, որ Հայաստանը կորցնի իր աշխարհաքաղաքական նշանակությունը և պանթուրանական աքցանի մեջ ընկնելով հայտնվի այսպես կոչված աշխարհաքաղաքական պարկում: Այդ պարկից Հայաստանը հանող և աշխարհաքաղաքական գծի վրա պահողը այսօր Սյունիքն է: Սա է Հայաստանի թուրքացման աշխարհաքաղաքական հետևանքը, երբ աշխարհին որևէ բանով հետաքրքիր չես, իսկ պետության նոմինալ գոյությունը պայմանավորված է բացառապես Թուրքիայի բարեհաճությամբ»,-ընդգծեց Ռուստամյանը՝ հավելելով, որ այսօր Հայաստանը կրկին կանգնած է թուրքական սպառնալիքը չեզոքացնելու հրամայականի առջև:

«Թուրքացման գնով խաղաղության արդյունքը, եթե դա արդյունք է, դա ազգային բովանդակությունից զուրկ, կենսական շահեր չունեցող և Թուրքիայի բարեհաչճությանը հանձնված պետության առերևույթ գոյությունն է: Հայաստանի թրքացումը անկախ պետականության փլուզումն է: Հայկական անկախ պետության փլուզմանն է հանգեցնելու նաև Արցախի հայաթափումը:

Կատարված փաստի առաջ կանգնեցնելու միջոցով ժողովրդին կոծանարար զիջումներ պարտադրելը այս վարչախմբի անխախտ ձեռագիրն է դարձել: Ժողովուրդը չի կարող սպասել, որ ամեն ինչ իր թիկունքում ավարտին հասցվի, երբ անցած կլինեն անշրջելիության բոլոր հանգրվանները: Վերահաս վտանգների դեմն առնելու ճանապարհը համահայկական միասնությամբ դիմադրություն առաջացնելն է»,-ընդգծեց Ռուստամյանը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ