Последние новости

Իշխան Սաղաթելյան․ Առաջիկայում մեծ հանրահավաք ենք անցկացնելու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մենք գտնում ենք, որ այն, ինչ կատարվում է և դա ներկայացնում են իբրև կոմունիկացիաների ապաշրջափակում, տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջանի բացում, այս ամենը կեղծ է, իրականությունից կտրված գործընթացներ են, այդ ամենը տեղի է ունենալու Հայաստանի կենսական շահերի հաշվին, դա կապիտուլյացիայի պայմանագիր է լինելու, նոր զիջումներ են իրականացվելու: Այս մասին «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» կլոր սեղան-քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

 


«Այսօր կարող եք դուք համարել մի նոր գործընթացի սկիզբ մեր քննարկումում հրավիրված են գիտնականներ, վերլուծաբաններ, փորձագետներ, և թեման Հայաստանի ու Արցախի սահմաններին տիրող իրավիճակն է և դրա լուծման ուղղությունները։ Ո՞րն է մեր պայքարի բուն առարկան փրկել Հայաստանը և Արցախը։ Այո, գտնում ենք, որ Հայաստանում պետք է ձևավորվի ազգային դիմադրություն՝ կանխելու համար Հայաստանի թուրքացումը, կանխելու համար այս իշխանությունների կողմից երկիրը նոր կապիտուլյացիայի տանելու գործընթացը։ Մեր և այսօրվա իշխանությունների պատկերացումները երկրի ապագայի մասին տարբեր է, և նաև դա է մեր հակազդեցության բուն պատճառը, որ իրենց պատկերացրած Հայաստանը այլ ճանապարհ ունի, մեր պատկերացրածը՝ այլ։ Մենք գտնում ենք, որ այն, ինչ կատարվում է և դա ներկայացնում են իբրև կոմունիկացիաների ապաշրջափակում, տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջանի բացում, այս ամենը կեղծ է, իրականությունից կտրված գործընթացներ են, այդ ամենը տեղի է ունենալու Հայաստանի կենսական շահերի հաշվին, դա կապիտուլյացիայի պայմանագիր է լինելու, նոր զիջումներ են իրականացվելու: Զանգեզուրի միջանցքի ստեղծումը կործանարար հետևանքներ է ունենալու, ես որևէ հիմք չունեմ հավատալու այս իշխանության ասածներին, ինչ ասում են, հակառակն են անում, իհարկե, հնարավոր է՝ անունը միջանցք չդնեն, բայց ունենա նման կարգավիճակ»,- նշեց Սաղաթելյանը:

Հարցին՝ արդյո՞ք «Հայաստան» խմբակցության գործողությունները միայն քննարկումներով են սահմանափակվելու, թե փողոցային պայքար է սպասվում, Սաղաթելյանը նկատեց՝ իրենք իրենք գործունեությամբ ցույց են տվել, որ սենյակային ընդդիմություն չենք և քննարկումներով չենք բավարարվելու:

«Այս ամբողջը պետք է հասունացնել, և այս օրակարգով առաջիկայում մեծ հանրահավաք ենք անցկացնելու՝ օրը եկող շաբաթվա ընթացքում կհայտնենք»,- նշեց Սաղաթելյանը, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ