Последние новости

ՕՏՈւ ինքնաթիռները հայ խաղաղապահներին Ղազախստանից տեղափոխել են հայրենիք

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի «Իլ-76» երեք ինքնաթիռներ ՀԱՊԿ ուժերի կազմում ներառված հայ զինվորականներին Ղազախստանից տեղափոխել են մշտական ​​տեղակայման վայրեր, հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի երեք Իլ-76 ինքնաթիռներով Հայաստանի Հանրապետության խաղաղապահ զորախմբի անձնակազմն ու տեխնիկան հայրենիք են հասցվել»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի 11 ինքնաթիռներ իրենց տեղակայման վայրեր են հասցրել Բելառուսի և Տաջիկստանի հանրապետությունների խաղաղապահների ստորաբաժանումները, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ