Ռուսաստանի դեմ նոր զանգվածային պատժամիջոցներ կկիրառվեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեղադրել է Ռուսաստանին, որն իբր մերժել է ԱՄՆ բոլոր փորձերը՝ փարատելու անվտանգության վերաբերյալ իր մտահոգությունները։
Ամերիկացի առաջնորդը միաժամանակ հայտարարել է, որ հրամայել է նոր պատժամիջոցներ և արտահանման սահմանափակումներ մտցնել Ռուսաստանի դեմ։
Մասնավորապես, ԱՄՆ-ը և դաշնակիցները մտադիր են 50%-ով սահմանափակել բարձր տեխնոլոգիական արտադրանքի ներմուծումը Ռուսաստանից, Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի խոշորագույն բանկերի դեմ, ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները վերաբերում են նաև ՎՏԲ-ին։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Վաշինգտոնը կսահմանափակի Ռուսաստանի առևտրի հնարավորությունը դոլարով, ֆունտով և իենով։
Պատժամիջոցները կազդեն ռուսական խոշորագույն պետական ընկերությունների պարտատոմսերի, ինչպես նաև ռուսական տիեզերական ծրագրի վրա։
Փետրվարի 24-ին, վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին: Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի Ժողովրդական Հանրապետությունը դիմել է Ռուսաստանին` օգնության խնդրանքով:
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը կրելու է Ուկրաինայում իշխող ռեժիմը: Նա կոչ է արել ուկրաինացի զինվորականներին չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքը և գնալ տուն:
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծել է, որ Ռուսաստանի Զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: Նախարարությունում վստահեցրել են, որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.