Ռոսկոմնադզորը մասամբ սահմանափակել է Facebook-ի հասանելիությունը
Փետրվարի 24-ին Facebook սոցիալական ցանցը սահմանափակել է ռուսական 4 ԶԼՄ-ների՝ «Զվեզդա» հեռուստաալիքի, «ՌԻԱ Նովոստի» տեղեկատվական գործակալության, «Լենտա.Ռու» և «Գազետա.Ռու» ինտերնետային հարթակների պաշտոնական օգտահաշիվները, հաղորդում է Ռոսկոմնադզոր-ը:
«Ռուսական ինտերնետային ռեսուրսների և ԶԼՄ-ների նկատմամբ այդպիսի գործողություններն արգելված են ՌԴ № 272 Դաշնային օրենքով («Մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների, ՌԴ քաղաքացու իրավունքների ու ազատությունների ոտնահարմանը վերաբերող միջոցների մասին»):
Փետրվարի 24-ին Ռոսկոմնադզորը պահանջել է Meta Platforms, Inc.-ի վարչակազմից չեղարկել ռուսական ԶԼՄ-ների նկատմամբ Facebook սոցիալական ցանցի սահմանափակումները և բացատրել դրանք սահմանելու պատճառները: Սոցիալական ցանցի սեփականատերերն անտեսել են Ռոսկոմնադզորի պահանջները:
Սկսած 2020թ. հոկտեմբերից՝ Ռոսկոմնադզորն արձանագրել է ռուսական ԶԼՄ-ների և ինտերնետային ռեսուրսների նկատմամբ Facebook-ի կողմից այդպիսի ցենզուրայի 23 դեպք:
Փետրվարի 25-ին ԱԳՆ-ի հետ համաձայնեցմամբ Գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել, որով ճանաչում է, որ Facebook սոցիալական ցանցը ոտնահարել է մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները:
Ըստ Facebook սոցիալական ցանցի նկատմամբ գլխավոր դատախազության որոշման՝ սկսած 2022թ. փետրվարի 25-ից՝ Ռոսկոմնադզորի կողմից, օրենքի համաձայն, ձեռնարկվում են միջոցներ ցանցի հասանելիությունը մասամբ սահմանափակելու ուղղությամբ»,-նշվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.