Последние новости

Սա միջամտություն է իմ գործունեությանը. ղատավոր Բորիս Բախշիյանն ազատության մեջ է

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը քիչ առաջ դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿՀ֊ից։ «Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դատավորին ՔԿՀ֊ում դիմավորել են փաստաբաններ, դատավորներ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման ժամկետը չի երկարացվել և, ըստ այդմ, դատավորն այսօր ազատ է արձակվել։

ՔԿՀ֊ից դուրս գալուց հետո Բորիս Բախշիյանը լրագրողների հետ զրույցում իր նկատմամբ հետապնդումը որակեց որպես դատավորի՝ իր գործունեությանը միջամտություն, ընդ որում՝ բիրտ։ Ինքը շարունակում է մնալ նույն կարծիքին։

Ինչ վերաբերում է իր կողմից կայացված դատական ակտին, որի համար այժմ դատավորի նկատմամբ հետապնդում է իրականացվում, Բախշիյանը նշեց, որ իր կողմից կայացված դատական ակտում ինքը մանրամասն հիմնավորումներ է ներկայացրել, այժմ էլ պնդում է՝ իր դատական ակտն օրինական է, իրավացի, հիմնավոր։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում՝ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված Նիկոլ Փաշինյանի աջակցին կալանավորելու համար, թեև ամբաստանյալն ինքն էր դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ՝ չներկայանալով դատական նիստերին։ Ընդ որում՝ դատախազությունը չի բողոքարկել տվյալ որոշումը և առանց բողոքարկման՝ դատական ակտը կայացնելուց ամիսներ անց դատավորի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնել։

Դատավորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։ Քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ դատավորի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը փետրվարի 7-ին դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից բավարարվել է։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ