Последние новости

Դատարանը բավարարեց ընդդիմադիրների պահանջը. ՀՀ հազարավոր քաղաքացիներ կազատվեն տուգանքներից

ՀՀ վարչական դատարանը մասնակի բավարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգմավորներ Արծվիկ Մինասյանի, Արթուր Ղազինյանի ու իրավագետ–սահմանադրագետ Վահե Գրիգորյանի համատեղ դիմումը։ Վահե Գրիգորյանն այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով դատարանի որոշումը` Վահե Գրիգորյանն ասաց, որ դատարանի որոշմամբ ՀՀ հազարավոր քաղաքացիներ կազատվեն ռազմական դրության ընթացքում հավաքներին մասնակցելու կամ կառավարության տեսակետից տարբերվող կարծիք հայտնելու համար իրենց նկատմամբ կիրառված 300-400 հազար դրամի չափով տուգանքներից։

«Եզրափակիչ դատական ակտը ուժի մեջ մտնելուց հետո այս հիմքերից որևէ մեկով տուգանված անձինք ազատ են` պահանջելու փոխհատուցել ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում իրենց հասցված վնասը»,– ասաց Գրիգորյանը:

Նշենք, որ Վարչական դատարանի կայացրած որոշմամբ ոչ իրավաչափ են ճանաչվել ՀՀ կառավարության` 2020թ. սեպտեմբերի 27-ի` ռազմական դրություն հայտարարելու մասին թիվ 1586-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխի 8-րդ և 4-րդ գլխի 9.1 կետերը, որոնք վերաբերում են ռազմական դրության ժամանակ հավաքների անցկացման ու կարծիք արտահայտելու ազատության սահմանափակումներին։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ