Последние новости

«Եվրատեսիլ-2022»-ում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինն անցավ եզրափակիչ փուլ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իտալիայի Թուրին քաղաքում ընթացող «Եվրատեսիլ-2022»-ի առաջին կիսաեզրափակիչում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը «Snap» երգով հաջողությամբ անցավ մրցույթի եզրափակիչ փուլ:

 

     

Լինը լավ ելույթ ունեցավ, իսկ ավստրիացի Մարվին Դիեթմանի և անգլիացի Դեն Շիթոնի բեմադրած համարը մրցույթի երկրպագուների կողմից ճանաչվեց ամենահետաքրքիր ու տեսարժան համարներից մեկը:

Քվեարկությանը մասնակցեցին միայն առաջին կիսաեզրափակիչի մասնակից երկրները՝ Ալբանիան, Լատվիան, Լիտվան, Շվեյցարիան, Սլովենիան, Ուկրաինան, Բուլղարիան, Նիդեռլանդները, Մոլդովան, Պորտուգալիան, Խորվաթիան, Դանիան, Ավստրիան, Իսլանդիան, Հունաստանը, Նորվեգիան, ինչպես նաև Իտալիան ու Ֆրանսիան:

Հայաստանից բացի, եզրափակիչ փուլ են անցել Շվեյցարիան, Ուկրաինան, Հունաստանը, Մոլդովան, Իսլանդիան, Պորտուգալիան, Նիդեռլանդները, Լիտվան, Նորվեգիան:

«Եվրատեսիլ-2022»-ի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

Նշենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1956 թվականից, այն աշխարհի ամենահայտնի երաժշտական միջոցառումներից է: Մրցույթի լսարանը հասնում է 600 միլիոն մարդու։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ