Նիստերը դռնբաց լինեն, մենք էլ մասնակցենք դրանց. զոհվածների հարազատների պահանջը` ԲԴԽ-ին
Զոհված զինծառայողների հարազատներն այս պահին ԲԴԽ-ի շենքի մոտ են. նրանք պահանջում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունն անցնի դռնբաց։
Տուժողի իրավահաջորդ, զոհվածի մայր Կարին Տոնոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ծնողների նկատմամբ բավական կամայական մոտեցում կա, և հենց սկզբից դատավորն այնպիսի վերաբերմունք էր արտահայտում, որից պարզ էր՝ իրենց ներկայությունը նիստին ցանկալի չէ։
«Մեր պահանջն է, որ պարտադիր մասնակցենք նիստերին, և մեզ երրորդ անձի կարգավիճակ տրվի, որ կարողանանք հարցեր տանք։ Մենք շատ բան ունենք ասելու, քանի որ այն փաստերը, որին մենք ենք տիրապետում, ո՛չ փաստաբանը, ո՛չ էլ դատավորը չեն տիրապետում։ Հարցն այն է, որ յուրաքանչյուր ծնող գնացել է իր երեխայի դեպքի հետևից, և շատ փաստեր ունեն, որ պետական դավաճանություն է կատարվել»,- ասաց Տոնոյանը։
Նա նշեց, որ ԲԴԽ-ի շենքի մոտ են հավաքվել, որպեսզի այնտեղից հրահանգ իջեցվի ծնողների պահանջը բավարարելու, քանի որ գաղտնիք չէ` ամեն ինչ հրահանգով է իրականացվում։ Տոնոյանը նշեց` եթե ԲԴԽ-ն է նշանակել այս գործով դատավորին, ապա նա էլ պետք է կարգավորի այս վիճակը։
Հավելենք, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցները նույնպես ԲԴԽ-ի մոտ են` զոհվածների ծնողների պահանջին աջակցելու համար։
Տոնոյանն ավելի ուշ հայտնեց, որ ԲԴԽ-ի ներկայացուցիչն առաջարկել է 5 անձով վերև բարձրանալ, սակայն ծնողները պահանջում են, որ նրանք ներքև իջնեն և զրուցեն բոլորի հետ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-18 20:23
Церковь Сурб Ованнес Мкртич (Св. Иоанна Крестителя) в Шуши полностью разрушена. Об этом свидетельствуют снимки со спутника, опубликованные в сети Karabakh Records, передает Sputnik Армения.
-
2024-04-18 18:48
Россия говорит полуправду, потому что тяжелая российская государственная машина не принимает исторические, геополитические решения на основе лишь одного заявления. Об этом в беседе с корреспондентом NEWS.am заявил член группы «Альтернативные проекты» Ваге Ованнисян.
-
2024-04-18 18:45
Вывод российских ВС из Карабаха ставит последнюю точку над «и». Об этом написал в открытом письме на своей странице в Facebook бывший премьер-министр Армении Вазген Манукян, которое адресовано первому заместителю председателя комитета Государственной думы РФ по делам СНГ Константину Затулину, передает News.am.
-
2024-04-18 18:42
Нарушая моральные нормы, некоторые политические и общественные деятели не постеснялись обвинить Армянскую Церковь во лжи и мошенничестве. Об этом говорится в заявлении директора Информационной системы Первопрестольного Святого Эчмиадзина Есаи Артеняна в ответ на запросы относительно заявления епископов от 9 апреля.