ՌԴ ՊՆ․ Կապիկի ծաղիկ վարակը Նիգերիայից է ներթափանցել, որտեղ ԱՄՆ-ի 4 կենսալաբորատորիա կա
Կապիկի ծաղիկը Նիգերիայից է ներթափանցել, որտեղ ԱՄՆ-ի առնվազն 4 կենսալաբորատորիաներ են գործում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ–լեյտենանտ Իգոր Կիրիլովը։
«ԱՀԿ-ի զեկույցի համաձայն` կապիկի ծաղկի արևմտաաֆրիկյան մանրէահիմքը ներթափանցել է Նիգերիայից. ևս մեկ պետություն, որի տարածքում ԱՄՆ–ն տեղակայել է իր կենսաբանական ենթակառուցվածքները։ Առկա տեղեկատվության համաձայն` Նիգերիայում Վաշինգտոնի ենթակայության տակ գտնվող առնվազն 4 կենսալաբորատորիա է գործում», – ասել է Կիրիլովը։
Գեներալը հիշեցրել է նաև այն տարօրինակ զուգադիպության մասին, որը մասնագետների ստուգման կարիքն ունի։
«Եվրոպական և ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով` 2021 թվականի անվտանգության հարցերով մյունխենյան գիտաժողովի նյութերում, այսինքն` COVID-19–ի համավարակի ֆոնին, մշակվում էր կապիկի ծաղիկի վիրուսի նոր մանրէահիմքով համաճարակի բռնկմանը հակազդելու սցենարները», – նշել է գեներալը։
Կիրիլովը հորդորել է ԱՀԿ–ին ԱՄՆ–ի կողմից կենսաբանական անվտանգության պահանջների խախտման բազմաթիվ դեպքերի և պաթոգեն կենսաբանական նյութերի անփույթ պահման փաստերի ֆոնին հետաքննել Աբուջայում, Զարիայում, Լագոսում գործող ու ԱՄՆ–ի կողմից ֆինանսավորվող նիգերիական լաբորատորիաների գործունեությունը և միջազգային հանրությանը տեղեկացնել դրանց արդյունքների մասին։
Կիրիլովը նաև հայտնել է, որ ՌԴ ՊՆ–ին հայտնի է դարձել, որ ներկա պահին հիվանդների 98%–ը ոչ ավանդական կողմնորոշում ունեցող 20 տարեկանից բարձր տղամարդիկ են։ Նա հավելել է, որ արտակարգ իրավիճակների ԱՀԿ բաժնի ղեկավար Դևիդ Հերմանն ավելի վաղ ամերիկյան մամուլին տված հարցազրույցում հայտարարել էր, որ հիվանդության տարածման հիմնական պատճառը վիրուսի` սեռական ճանապարհով փոխանցումն է, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-17 11:24
Хельсинкский комитет Армении решительно осуждает инцидент с гражданином Самвелом Варданяном. Все это является отсутствия независимой судебно-правовой системы и атмосферы безнаказанности, говорится в заявлении.
-
2024-04-17 11:22
По информации Новости Армении – NEWS.am, премьер-министр Армении Никол Пашинян отправился в село Воскепар Тавушской области.
-
2024-04-17 11:20
Активиста Самвела Варданяна, задержанного по статье "хулигантство" и обвиняемого в оскорблении депутата от "ГД" Акопа Асланяна, доставили в столичное управление Следкома прямо из изолятора.
-
2024-04-17 10:55
Рубен Меликян и Вараздат Арутюнян - адвокаты Самвела Варданяна, подвергшегося пыткам за спор с депутатом "Гражданского договора" Акопом Асланяном, сообщили жуткие подробности инцидента.