ՀՀ-ում կարևորվում են ՀԱՊԿ առաքելությունները. Կոպիրկինը հանդիպել է Սիդորովի հետ
Երևանն ակնկալում է, որ ՀԱՊԿ առաքելությունը կարևոր դեր կխաղա հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կայունացման գործում։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին գեներալ–գնդապետ Անատոլի Սիդորովի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Այստեղ ձեր առաքելությանը կարևոր նշանակություն են տալիս, ակնկալում են, որ ՀԱՊԿ–ը կարևոր դեր կխաղա իրավիճակի կայունացման հարցում և իրադրության հետագա էսկալացիայի կանխմանն ուղղված քայլեր ձեռնարկելու գործում»,– ասել է դեսպանը։
Նրա խոսքով` Հայաստանի հանրությունը և տարբեր քաղաքական ուժեր ուշադիր հետևում են առաքելության աշխատանքին։
«Այստեղ հիշում են այն մասին, որ կազմակերպությունն առանցքային դեր է խաղացել այս տարվա սկզբին Ղազախստանում իրավիճակի կայունացման գործում։ Կարևոր մի կետ` Հայաստանը հիմա նախագահում է ՀԱՊԿ–ում»,– ասել է դիվանագետը։
Կոպիրկինը հաջողություն է մաղթել առաքելությանը` հստակ արդյունքների հասնելու գործում։ Նա ընդգծել է, որ դա անկասկած աշխատելու է կազմակերպության հեղինակության ամրապնդման ուղղությամբ և՛ ՀՀ–ում, և՛ տարածաշրջանում։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը պայմանավորվածություն է ձեռք բերել առաքելություն ուղարկել Հայաստան` գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարությամբ։ Դեպի Հայաստան առաքելություն ուղարկելու առաջարկը ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Սեպտեմբերի 15-ի երեկոյան Երևան է ժամանել ՀԱՊԿ Միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովի գլխավորած խումբը։ Խմբում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների ներկայացուցիչները։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 14:25
Рейсы из Еревана в Капан в последние месяцы заполняются минимум на 90%. Об этом директор компании, управляющей Капанским аэропортом, Карен Варданян заявил журналистам.
-
2025-07-19 14:20
МИД Армении отреагировал на внесенный в парламент Турции законопроект о переименовании армяно-турецкого пограничного контрольно-пропускного пункта в честь Мехмета Талаата-паши, одного из организаторов Геноцида армян.
-
2025-07-19 14:17
Иран может выйти из договора о нераспространении ядерного оружия (ДНЯО) и начать обогащать уран выше уровня 60% в случае продолжения санкционного давления на ИРИ. Об этом заявил представитель комиссии по национальной безопасности и внешней политике парламента Ирана Эбрахим Резаи.
-
2025-07-19 13:10
Пожар произошел в многоквартирном доме в Абовяне (Котайкская область), в результате чего 100 человек были эвакуированы. Об этом сообщает сайт криминальной хроники shamshyan.com.