Последние новости

Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրում է «բանակցություններ ձևացնելու» մեջ

Հավատարիմ մնալով ստի և մանիպուլյացիաների ավանդույթին՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանի և Արցախի դեմ իրենց իսկ սանձազերծած ագրեսիայի երկրորդ տարելիցի օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանին մեղադրելով ագրեսիայի մեջ։

Չնայած միջազգային հանրության ներկայացուցիչների բազմաթիվ կոչերին՝ դուրս բերել զորքերը Հայաստանի օկուպացված տարածքից, Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում Երևանին «հարգել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը, և դադարեցնել բանակցությունների իմիտացիան»։ «Հայաստանը, վերջապես, պետք է դադարեցնի բանակցությունների իմիտացիան և իրական, կառուցողական քայլեր ձեռնարկի։ Տարածաշրջանի խաղաղ զարգացման ուրիշ այլընտրանք չկա»,- նշվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։ Ակնհայտ է, որ Բաքվում նկատի ունեն Հայաստանի անվերապահ համաձայնությունն Ադրբեջանի բոլոր պահանջներին։

Բաքվում կարծում են, որ Երևանը տարածաշրջանում հաղորդակցությունների բացման «գործնական քայլեր չի ձեռնարկում» և շարունակում է ռազմական սադրանքները։ Դրանով Հայաստանը լրջորեն խափանում է հետհակամարտային կարգավորման փորձերը, նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։

Բաքվում, հավանաբար, կարծում են, թե սեպտեմբերի 13-ին իրենց սկսած ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ որքան հնարավոր է լավ է «նպաստում» խաղաղությանն ու կայունությանը տարածաշրջանում։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ