Последние новости

ՏԱՐԵՑ ՔԵՌԻՆ ՈՒԶՈՒՄ ԷՐ ԲՈԼՈՐԻՆ ԽԱԲԵԼ

Տեր-Պետրոսյանը կոչ արեց կառուցողական երկխոսություն վարել հանցագործի հետ

«Ընդդիմության մեծագույն մասը կարծում է, որ եթե Նիկոլից կարողանան ազատվել, ապա մենք կարող ենք խուսափել այդպիսի ցավոտ լուծումներից։ Սա միամտություն է։ Բոլոր լուծումներն էլ վատ են լինելու մեզ համար։ Ես տեսնում եմ խնդիր՝ այդ բոլոր վատ լուծումներից ընտրել ամենաքիչ ցավալին։ Իսկ դա հասկանալու համար մենք պետք է տիրապետենք այդ ինֆորմացիային, որի միակ տերը Փաշինյանն է»,- սեպտեմբերի 26-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ի դեպ հիշեցնեմ, որ երբ 1998թ. փետրվարի 3-ին ազատվեցինք հենց իրենից՝ Տեր-Պետրոսյանից, դա կտրուկ փոխեց իրավիճակը երկրում

ՀԱԿ առաջնորդն, ըստ էության, դեմ արտահայտվեց Փաշինյանի հրաժարականին, բայց ընդ որում ոլորեց այնպես, թե իբր՝ պետք է իմանալ ներկա իրավիճակի մասին ողջ տեղեկատվությունը, որպեսզի կառուցողական մոտենանք իրավիճակին։ Նրա խոսքերով՝ իրական վիճակի մասին տեղեկություններ ունեն միայն Փաշինյանն ու նրա շրջապատից 2-3 հոգի։ Եվ այդ պարզունակ հնարքով Լևոն Հակոբիչը փորձեց մոլորեցնել Հայաստանի և Արցախի միանգամից չորս նախկին նախագահներին։

Տեր-Պետրոսյանը բարձր գնահատեց Կաթողիկոսի միջնորդական ջանքերը և իշխանության ու ընդդիմության համախմբման կոչ արեց՝ վկայակոչելով կոմունիստների և դաշնակցականների փորձը, որոնց համատեղ ջանքերն ու փոխզիջումների պատրաստակամությունը 1920-ին խաղաղ կյանքի և բարգավաճման մի ամբողջ դար նվիրեցին Հայաստանին։ Նա հիշեցրեց, որ թշնամու զինվորի ոտքը հայկական հողին դիպել է միայն 2021 թվականին, սակայն մոռացավ հիշատակել Արցախում 44-օրյա պատերազմի մասին, ինչպես նաև այն փաստի, որ դրա համար Հայաստանը պարտական է իր քաղաքական սանիկին:

Մի խոսքով, ՀԱԿ առաջնորդը կոչ արեց կառուցողական երկխոսություն վարել Փաշինյան ազգանունով հանցագործի հետ։ Իսկ պատմական էքսկուրսների առնչությամբ հիշեցնեմ Պուտինի վերջերս արած հայտարարությունը՝ 21-րդ դարում քաղաքական որոշումներ կայացնելու համար նման զուգահեռների վնասակարության մասին

1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո Տեր-Պետրոսյանը կոչ արեց համախմբվել գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ, ինչով վերջ դրեց իշխանափոխության շուրջ ընթացող ինտրիգներին։ Բայց այդ իրավիճակը միանգամայն այլ էր։ Իշխանության և ընդդիմության կառուցողական երկխոսության ներկայիս կոչը ՀԱԿ առաջնորդը հիմնավորեց նրանով, թե ժողովուրդը չգիտի այն որոշումների մասին, որոնք Փաշինյանին առաջարկում են Մոսկվան և Բրյուսելը։ Իրականում ժողովրդին հայտնի է, որ Մոսկվան հանդես է գալիս Արցախի կարգավիճակի հարցը հետաձգելու օգտին, մինչդեռ Բրյուսելն առաջարկում է բոլոր հարցերը լուծել միանգամից, Ադրբեջանին տալով Արցախը՝ տարածաշրջանում ռուսական ներկայությունը կրճատելու համար։

Լևոն Հակոբիչը որոշել է, որ ինքը ամենախելացին է, ուստի առաջարկում է Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներին ու Արցախի նախկին նախագահներին երկխոսության գնալ նրա հետ, ում ինքն է անվանել «ազգի գերեզմանափոր», իսկ Փաշինյանը, ինչպես հայտնի է, ի պատասխան անվանեց իր քաղաքական կնքահորը «մեծ խառնակիչ»։ Սա այն եզակի դեպքերից է, երբ կարելի է համաձայնել միանգամից երկու գնահատականներին։

Տեր-Պետրոսյանն ասաց, թե Փաշինյանը խուսափում է խաղաղության պայմանագիր ստորագրել այն մտավախությունից, որ իրեն կանվանեն «դավաճան ու թուրք»։ ՀԱԿ առաջնորդը պատրաստակամություն հայտնեց կիսել պատասխանատվությունը կապիտուլյանտի հետ և մյուսներին էլ առաջարկեց նույնը անել։ Այլ կերպ ասած, խորամանկ տարեց քեռին Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին առաջարկել է ընդունել, թե 1998-ին իրավացի էր ինքը, այլ ոչ թե նրանք։

Տեր-Պետրոսյանը պարտավոր է կիսել պատասխանատվությունը Փաշինյանի հետ, քանզի վերջինս կենսագործում է իր քաղաքականությունը, իսկ երկրորդ նախագահը սեպտեմբերի 28-ի ասուլիսում արդարացիորեն մատնանշեց, որ համախմբումը հանուն կապիտուլյացիայի ոչ մեկին պետք չէ։

Խորին գոհունակության զգացումով…

Տարեց քեռի Լևոն Հակոբիչը փորձեց բոլորին խաբել, բայց ոչինչ չստացվեց, որովհետև մտածող հանրությունը նրա ճիզվիտային առաջարկներին պատասխանեց քմծիծաղով։ Այդ հանրությունը հասկանում է, որ Հայաստանի դեմ սեպտեմբերի 13-ի լայնածավալ ագրեսիան կասեցրել է բնավ ոչ Փաշինյանը։

2021թ. մայիսի 12-ից նա աչք է փակել մեր երկրի սողացող բռնազավթման վրա, մինչև որ բանը հասավ լայնածավալ ագրեսիայի։ Բռնազավթման փաստը Փաշինյանն առաջին անգամ ընդունեց անցած տարվա նոյեմբերի 15-ին, այսինքն նոյեմբերի 16-ի մեկօրյա դիրքային պատերազմից մեկ օր առաջ, որի ընթացքում զավթիչները կիրառեցին ծանր սպառազինության բոլոր տեսակները, բացի ավիացիայից: Դիրքային պատերազմը կասեցրեցին ռուսները։

Իսկ սեպտեմբերի 13-ի ագրեսիան կասեցրեցին հայ սահմանապահները, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հեռախոսազանգերն Ալիևին, 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը, բայց բնավ ոչ Փաշինյանն ու իր կառավարության անդամները։ Եթե նրանք ի վիճակի լինեին կասեցնել ագրեսիան, Հայաստանի և Արցախի նախկին նախագահները սեպտեմբերի 22-ին չէին հավաքվի Կաթողիկոսի մոտ։

Ակնհայտ է, որ հայկական երկու պետությունների կորստի շեմին հասած իրավիճակը ստիպում է լուծումներ փնտրել՝ հաշվի առնելով Փաշինյանի ու իր թիմի բացարձակ անգործունակությունը։ Տեր-Պետրոսյանը երկրի գլխավոր հեռուստաալիքի եթերում հայտարարեց, թե «Արցախի հարցն արդեն լուծված է» և արեց դա խորին գոհունակության զգացումով...

Քարոզչամեքենան կապը կտրել է, նոր ընդդիմությունը ծոր է տալիս հին երգը

Այսպես կոչված նոր ընդդիմությունը կաշվից դուրս է գալիս, իսկ դառը փորձից դասեր քաղած ժողովուրդն այսօր բոլոր հույսերը կապում է նախկին առաջնորդների հետ։ Լուծումներ գտնելու համար հայկական երկու պետությունների նախկին ղեկավարների միավորման փորձը հարուցեց փաշինյանանական քարոզչամեքենայի ոչ այնքան համարժեք արձագանքը, ավելի ճիշտ՝ քարոզչամեքենան պարզապես կատաղեց ու կապը կտրեց։

Փաշինյանական հեռուստաալիքներում քաղաքագետների անշլագ է, որոնք շտապում են իրենց լուման ներդնել նախկին առաջնորդների վրա ցեխ շպրտելու գործում։ Հարձակումների կիզակետում, բնականաբար, երկրորդ նախագահն է, որը, ըստ մի շարք քաղաքագետների, «տարված է վերադարձի գաղափարով»…

Անգործունակ իշխանության մեղքով Արցախն ու Հայաստանը հայտնվել են տարածաշրջանի քաղաքական քարտեզից անհետանալու վտանգի տակ։ Նման իրավիճակում վերցնել իշխանությունը, սեփական ուսերին բարդելով պատասխանատվության ողջ բեռը, կարող են միայն մարդիկ, որոնք գիտեն, թե ինչ և ինչպես է պետք անել։ Իշխանությունն ամենևին էլ փողոցում ընկած չէ, ինչպես փորձում են ներկայացնել նոր ընդդիմադիրները։ Նրանք ամեն քայլափոխի գոռում են, թե չեն կարողանում հեռացնել Նիկոլին «նախկինների» մեղքով, որոնք ոտքի տակ են ընկնում՝ ստվեր մտնելու փոխարեն։ 4 տարի և 4 ամիս է անցել ամենօրյա աղաղակների տակ, թե «ռևանշիստները» զավթել են ընդդիմադիր տարածքը և թույլ չեն տալիս կայանալ նոր ընդդիմությանը։ «Նախկինների» հասցեին նոր ընդդիմության հարձակումները կասկածելիորեն համընկնում են փաշինյանական քարոզչամեքենայի գնահատականների հետ։

Նախկինում երբեք իրական ընդդիմությունը չի եղել այնպիսի հզոր ճնշման տակ, ինչպիսին այսօր է։ Ոստիկանության կամայականություններ, բռնություններ փողոցային պայքարի մասնակիցների նկատմամբ, «վնգստացող դատավորների» կողմից տրվող անթիվ սանկցիաներ քաղաքական և հասարակական գործիչների կալանավորման համար, ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենքի օգտագործում քաղաքական նպատակներով. թվարկումը կարելի է շարունակել անվերջ... Այս խորապատկերին նոր ընդդիմություն կոչեցյալի վայրահաչը մոծակի տզզոցի պես մի բան է, այսպիսի աննախադեպ ճնշման տակ վճռականորեն առաջ գնալ կարող են հատուկենտ քաղաքական գործիչներ: Զոհված հերոսների ծնողների նկատմամբ հաշվեհարդարներով Փաշինյանը հասկացնել տվեց, որ ոչ մեկին չի խնայի...

ՍԴ նորաթուխ դատավոր Սեդա Սաֆարյանի հայտարարությունն այն մասին, որ իր համար դժվար կլինի աշխատել նրանց հետ, ովքեր ՀՀ Քր.օր.-ի 300.1 հոդվածը ճանաչել են Հիմնական օրենքին հակասող, ամենացայտուն վկայությունն է այն «մեծ» նպատակի, որի համար «ուսապարկերի» խմբակցությունը նրան գործուղել է ՍԴ։ Սաֆարյանը հայտարարեց, որ Քոչարյանի դեմ գործը կարող է վերսկսվել։ Հիշեցնեմ, որ 2008թ.մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով Քոչարյանի և մի խումբ անձանց դեմ դատավարությունում սույն տիկինը ներկայացնում էր 10 զոհվածների ծնողների շահերը...

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նույնպես այցելեց փաշինյանական հեռուստաալիքներից մեկը, որպեսզի հայտարարի, թե իբր՝ Տեր-Պետրոսյանի համար գլխավոր արժեքը անկախությունն է, մինչդեռ Քոչարյանը պարզապես ձգտում է իշխանության։ Փաշինյանին ծառայող քաղաքագետներն այս օրերին միաձայն ասում էին, թե Տեր-Պետրոսյանը չի ուզում վերադառնալ իշխանության, Սերժ Սարգսյանը նույնպես չի ձգտում դրան, ի տարբերություն իր կուսակցության, իսկ այ Ռոբերտ Քոչարյանը ուզում է մեկ բան. իրեն վերադարձնել իշխանությունը։ Մեկ անգամ ևս կրկնեմ, որ տոտալ ճնշումների խորապատկերին քչերը կցանկանան հարվածի տակ դնել իրենց՝ հանձն առնելով անխուսափելի կործանումից Հայաստանի և Արցախի փրկության պատասխանատվությունը, մանավանդ որ այդ ռիսկը ոչ ոք չի գնահատի։

Գիտակցման գինը

Չեն գնահատի նույնիսկ նրանք, ովքեր 4 տարի և 4 ամիս առաջ դուրս են եկել փողոց, որպեսզի խանդավառության եռքով իշխանության բերեն դավաճանին և Բաքվի ու Անկարայի խամաճիկին։ Այսօր այդ մարդիկ հույսով նայում են «ղարաբաղյան կլանին» ու հանրապետականներին, թեև 2018-ի գարնանը պահանջում էին, որ Նիկոլը գնդակահարի բոլորին միանգամից կամ հատ-հատ։

«Ատելի» նախագահներին փոխարինելու եկան թուրք-սորոսական 5-րդ շարասյունը, ԼԳԲՏ համայնքը և ամեն տեսակի ու գույնի աղանդավորները։ Գիտակցման գինը՝ 5 հազար հայի կյանք, Արցախի Հանրապետության տարածքի 75 տոկոս, 9 շրջան, 215 բնակավայր, 13 վանական համալիր, 52 ամրոց, ներառյալ Տիգրանակերտը, 600 խաչքար, 10 թանգարան՝ եզակի ցուցանմուշներով (շուրջ 20 հազար)... անօթևան մնացած 40 հազար մարդ, որոնց գումարվել են նրանք, ովքեր զրկվել են տնից 2021թ.մայիսի 12-ից և սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո։

Գիտակցման գինը խոսում է այն մասին, որ ժողովուրդը սխալվելու իրավունք այլևս չունի։ Քոչարյանն առաջարկում է «արժանապատիվ խաղաղություն», քանզի «ամեն գնով խաղաղությունն» օրեցօր մոտեցնում է պատերազմը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • 20 ЛЕТ И 2 ГОДА…
      2024-04-18 11:18

      Ровно 20 лет назад (12 апреля 2004 г.) на проспекте маршала Баграмяна полиция разогнала акцию оппозиции, которая больше напоминала народные гуляния под музыку. Потом противники Роберта Кочаряна годами говорили о том, что вооруженные дубинками малиновые береты выбежали из помещения паспортного контроля парламента. Спикера Артура Багдасаряна сразу обвинили в пособничестве карательным действиям, полицейских годами уличали в превышении силы по разным эпизодам, все европейские посольства осудили действия властей, а лидер партии "Национальное единение" Арташес Гегамян рассказал в интервью американской радиостанции "Свобода" о том, как полицейской ударил его дубинкой по спине…

    • ЗАПАД НАМ НЕ ПОМОЖЕТ, И ГОВОРИТ ОБ ЭТОМ ОТКРЫТЫМ ТЕКСТОМ!
      2024-04-18 10:10

      Европа готова предоставить РА вооружения оборонительного характера, которыми невозможно воевать, зато они сгодятся для разгона массовых акций с требованием отставки Пашиняна. Обещанные в Брюсселе миллионы рассчитаны на поступление в течение 4 лет, хотя в 2026 г. в РА должны состояться очередные парламентские выборы. Нет ни малейшей гарантии, что по их итогам Пашинян вернется в кресло премьер-министра, ибо ГД может сформировать большинство в новом парламенте только ценой тотальных фальсификаций и массового надругательства над волеизъявлением граждан.

    • "ПЛАЧ" В КОНЦЕ ИСТОРИИ…
      2024-04-17 12:38

      Карен Саркисян, который представляется социологом-аналитиком, сказал в эфире одного из телеканалов власти: "Пришло время закрыть какой-то там "Дом Достоевского" и "Дом русской книги"". Лидер карликовой партии христианских демократов Левон Ширинян в эфире другого телеканала власти объявил, что "армянам следует избавиться от всего истинно русского", например, от писателя Достоевского, который был "настоящим русским". На Украине пошли дальше господина социолога, там просто сожгли книги на русском языке, а Достоевский никогда не был "настоящим русским", отец великого писателя был литовцем по фамилии Достаускас.

    • РЕШЕНИЕ ОДНО: ВЕСЬ НАРОД ДОЛЖЕН ВЫЙТИ НА УЛИЦУ!
      2024-04-16 11:01

      26 апреля 2018 г. с трибуны митинга на площади Республики Пашинян произнес знаковую фразу: "Или я буду избран премьером по требованию и предложению народа, или в Армении, вообще, не будет избран премьер-министр!" 6 лет спустя эта фраза звучала бы так: "Или я останусь на посту премьера Армении, или не будет самой Армении!"






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ