Քերոբյան․ Ջերմուկի հյուրանոցների 10-15 տոկոսն է լցված. Ճոպանուղին չի գործարկվել
Ես սեպտեմբերի 13-ից հետո այցելել եմ Ջեևրմուկ և Վարդենիս, որպեսզի անձամբ ծանոթանամ իրավիճակին, նև նշել եմ, որ անահնգստացնող է վիճակը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Պետք է ասեմ, որ Ջերմուկի հյուրանոցներն սկսել են աշխատել: Սեպտեմբերի 13-ի գիշերը, ըստ քաղաքապետ Վահագն Արսենյանի, այնտեղ հյուրանոցային համարներում ոչ մի ազատ տեղ չի եղել: Հիմա իրավիճակն այդպիսին չէ, բայց ակտիվանում է: Առաջ հյուրանոցները լցված էին 100 տոկոսով, հետո դարձավ զրո: Հիմա զրո չի, ավելի մոտ է 10-15 տոկոսանոց լցվածության»,-ասաց նա՝ հավելելով, որ Ջերմուկի ճոպանուղին չի գործարկվել, որովհետև այնտեղ կա պահեստամասեր ներմուծելու և դրանով վերանորոգելու խնդիր:
«Ինչ վերաբերում է տնտեսական վնասին, ապա այդ վնասը ոչ այդքան այդ բնակավայրերում է տեղի ունեցել, այլ ընդհանուր բիզնես միջավայրին: Մենք տեսնում ենք, որ բազմաթիվ միջազգային միջոցառումներ չեղարկվեցին, որոշ ներդրողներ իրենց ծրագրերը սկսեցին հապաղել: Մենք կոչ ենք անում բոլոր ներդրողներին՝ չդադարեցնել իրենց պլանները, նույնիսկ չդանդաղեցնել: Պետք է ուրախությամբ նշեմ, որ այսօր մասնակցելու ենք խոշոր շվեդական ընկերության աշխտանքի սկսմանը Հայաստանում: Խոսքը «Evolution Gaming»-ի մասին է, որը ավելի քան 20 մլրդ դոլար կապիտալիզացիայով ընկերություն է: Նրնք նախատեսում են Հայաստանում բզմաթիվ աշխատատեղեր ստեղծել, խոսքը հազարների մասին է»,-ասաց նախարարը:
Նա ընդգծեց, որ Կառավարությունն արդեն գումարներ է հատկացրել մարզպետարաններին, որ արագ վերականգնեն միջավայրը. «Այսօր մարզպետարանները զբաղվում են միջավայրն ակտիվցնելով: Մենք էլ մեր գործողություններով պլանավորում ենք ծրագիր սկսենք, որ զբոսաշրջային միջավայրն ակտիվացնենք: Բայց դա դեռ խոստում չի, միգուցե տեսնենք, որ առանց րա էլ ակտիվանում է և ոչ մի ծրագիր էլ չանենք»,-ասաց Քերոբյանը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.