Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԶԱՏՈՒԼԻՆԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼԵԼՈՎ ԱՐԴԱՐԱՑՐԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿԸ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականության և դրա համատեքստում ՌԴ Պետդումայի հայամետ դիրքորոշում ունեցեղ պատգամավոր Կոնստանտին Զատուլինի՝ Հայաստան մուտքի արգելքի հետևանքների շուրջ Panorama.am-ը զրուցեց ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ:
«Աշխարհաքաղաքական վեկտորները ոչ թե փոխելու, այլ խառնելու, շիլաշփոթ սարքելու միտումները վաղուց արդեն պրակտիկայում կիրառվում են սրանց կողմից, որն էլ հիմնական ողբերգությունների և անվտանգային միջավայրին հասցված հարվածների արդյունքն է: Մինչև հիմա էլ պարզ չէ, թե Հայաստնան արտաքին քաղաքականության մեջ ի՞նչ սեփական դիրքորոշումներ ունի և ինչպե՞ս է ձևավորում իր արտաքին քաղաքական օրակարգը: Կա կարծիք, որ Արևմուտքն է ամբողջությամբ Հայաստանի համար ձևակերպում տեսակետ, որը ավելի շատ հակառուսական օրակարգ է, քան հայկական, հակառակի մասին տեսակետ էլ կա և անիմաստ պայքարի մեջ Հայաստանի Հնարապետության շահերն ոտնահարված են մինչև վերջին դետալը, իսկ դրա միակ պատճառն ու մեղավորը կապիտուլյանտն է՝ Նիկոլ Փաշինյան անուն ազգանունով:
Ինչ վերաբերում է Կոստանտին Զատուլինի՝ Հայաստան մուտքն արգելելուն, ապա այստեղ նույնիսկ մեկնաբանություններն են ավելորդ: Այստեղ պարզ քաղաքական խուլիգանություն են իրականացրել և դրանով արդարացրել են Ադրբեջանի սև ցուցակ հասկացությունը: Մենք ժամանակին ամբողջ աշխարհին ցույց էինք տալիս՝ թե տեսե՛ք, «դեմոկրատական Ադրբեջանն» ինչքան սև ցուցակներ ունի և ովքեր գնում են Արցախ, լինեն հայտնի հասարակական-մշակութային դեմքեր, քաղաքական գործիչներ, Ադրբեջանի «սև ցուցակում» էին հայտնվում: Հիմա այդ «սև ցուցակը» Հայաստանն էլ է ստեղծել և այսպես կոչված ժողովրդավարական Բաստիոնը «սև ցուցակներ» է պահում:
Ողբերգությունն գիտեք որն է, որ այն ոչ թե թուրքերի և ադրբեջանցիների համար է, այլ՝ հայ ժողովրդի քաղաքական բարեկամների: Սա ողբերգություն է: Դրանից հետո որևէ քաղաքական գործիչ, լինի Եվրոպայում, Ճապոնիայում, Հյուսիսային Կորեայում, թե Պանամայում իմաստալից կհամարի՞ իր քաղաքական գործունեությունը, որտեղ նաև ներառված լինի հայաստանի հետ բարեկամական, բարիդրացիական դիրքորոշման և Հայաստանի շահերից խնդիրներ բարձրացնելու համար: Նա կնայի, կտեսնեի՝ եթե հայ ժողովուրդն այսպես է վերաբերվում մի մարդու հետ, որը գրեթե 30 տարի պրոհայկական քաղաքականություն է վարել ռուսական քաղաքական միջավայրերում, եթե հայ ժողովուրդն այսպես է վերաբերվում իր ֆրանսիահայ համայնքի կարկառուն ներկայացուցիչենրից մեկի հետ, ով ֆրանսիայի իշխանությունների համար լավագույն լոբբիստներից մեկն է համարվում, ապա էլ ի՞նչ իմաստ ունի հայ ժողովրդի օգտին ինչ-որ գործողություն անել: Այստեղ հայ ժողովուրդը տուժվում է, քանի որ նա չի արգելել որևէ մեկի մուտքը Հայաստան: Հայ ժողովուրդն տուժվում է որովհետև իր գլխին ունի կապիտուլյանտ, անողնաշար, թուլամորթ, թուլակամ և տգետ քաղաքական իշխանություն»,-ասաց Արտակ Զաքարյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.