Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են մեկնել Լիսաբոն
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են մեկնել Լիսաբոն՝ մասնակցելու ԵԺԿ Քաղաքական համաժողովին։ Տեղեկությունը կուսակցության ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Հանկարծ որոշել են, որ Արմենը մեղադրյալ է մի անկապ գործով։ Արմենը պետք է ԵԺԿ համաժողովում մերկացներ Ադրբեջանի կեղծ թեզերն ու պաշտպաներ Արցախի ժողովրդի անկախ ապրելու հրամայականը»,–գրել է Շարմազանովը։
Շարմազանովը նաև կասկած է հայտնել, որ Աշոտյանին կարող են զրկել նաև Հայաստանում ազատ հրապարակային իր կարծիքն արտահայտելու հնարավորությունից։
Հիշեցնենք` ըստ մամուլի հրապարակումների` օրերս Բժշկական համալսարանի համար գույքի ձեռքբերման ընթացքում չարաշահումներ թույլ տալու գործով ձերբակալվել էր բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, այնուհետև ազատ արձակել։
Նույն քրեական գործով անցնում է նաև Արմեն Աշոտյանը` վկայի կարգավիճակով։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.