Արմեն Աշոտյանին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե
Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով գլխավոր վարչություն։ Տեղեկությունը հայտնում է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Ժամը 20:00-ին Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն՝ Մամիկոնյանց 46/5»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանը։
Հիշեցնենք` ըստ մամուլի հրապարակումների` ԵՊԲՀ–ի համար գույք ձեռք բերելու ընթացքում չարաշահումներ թույլ տալու գործով օրերս ձերբակալվել է բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, այնուհետև ազատ արձակվել։ Նույն քրեական գործով անցնում է նաև Արմեն Աշոտյանը` վկայի կարգավիճակով։
Նշենք նաև, որ այսօր Աշոտյանը պետք է Լիսաբոն մեկներ` ԵԺԿ քաղաքական համաժողովին մասնակցելու, սակայն օդանավակայանում նրան հայտնել են, որ չի կարող լքել Հայաստանի Հանրապետությունը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.