Դոնչենկո․ Իրավիճակը «Վերին Լարս» անցակետում կապված չէ աշխարհաքաղաքական հարցերի հետ
Խորամանկություն կլինի ասել, թե «Վերին Լարս» անցակետի ներկայիս իրավիճակը խիստ ազդում է Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ցուցանիշի վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 17-ին ասել է Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։
Նա ավելացրել է, որ այդ խնդիրը եղել է միշտ։ «Մենք դրա մասին գիտենք, և դա կապված է ոչ թե աշխարհաքաղաքական համատեքստի հետ, ինչպես փորձում են ներկայացնել, այլ հենց անցման աշխարհագրական առանձնահատկությունների հետ։ Այնտեղ շատ նեղ է անցման գիծը, ազդեցություն են ունենում եղանակային պայմանները, ավելանում և դեռ ավելանալու է բեռնափոխադրումների հոսքը։ Վատ չէր լինի, եթե «Կովկաս» լաստանավն անցներ Վրաստանով, բայց քանի դեռ դա չկա, փորձում ենք իրավիճակը փոխել հնարավորոթյան սահմաններում»,- ընդգծել է Դոնչենկոն։ Նա նշել է, որ չգիտի, թե որ փուլում է գտնվում խնդրի լուծումը։
Նշենք, որ հայ բեռնափոխադրողներն արդեն մեկ ամիս դժգոհում են «Վերի Լարս» անցակետում աննախադեպ պարապուրդից՝ հավաստիացնելով, որ այստեղ օրական ավելի քիչ մեքենաներ են բաց թողնում, քան նախկինում։
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները դեռ մի քանի ամիս առաջ խոստացել էին, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև կսկսեն գործել լաստանավային փոխադրումները։ Բայց նախագիծը չի գործել Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցների պատճառով։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.