Փաշինյան. Առանց գնահատականի ՀԱՊԿ-ի օգնությունը կնշանակի ընդունել սահմանային ստատուս քվոն
ՀԱՊԿ–ի օգնության ընդունումն առանց հստակ գնահատականների` կնշանակի անուղղակի և ուղղակի ընդունել այն ստատուս քվոն, որ հաստատված է մեր սահմաններում։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով խոսակցություններին, թե ՀՀ–ն հրաժարվել է ՀԱՊԿ–ի առաջարկած օգնությունից։
Նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ ասաց, որ կազմակերպության կողմից որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության ուղարկում հայ-ադրբեջանական սահման (որտեղ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. խմբ.)։
«Այնտեղ կար մի տող` ցուցաբերել օգնություն ՀՀ–ին, այդ թվում` ռազմատեխնիկական։ Նախ` պարզ չէ, թե ինչ օգնություն է առաջարկվում։ Բացի այդ, առանց հստակ քաղաքական գնահատականի` Սոթք-Խոզնավարում մոնիտորինգի առաքելություն ընդունելը կնշանակի ուղղակի ֆիքսել ու համակերպվել ստատուս քվոյի հետ»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` Հայաստանը ՀԱՊԿ–ից 2 բան է ակնկալել` ֆիքսել, թե ՀՀ–ում որն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին և տեղի ունեցածին հստակ քաղաքական գնահատական տալ։
Փաշինյանը նշեց, որ Պրահայում, օրինակ, կողմերը հստակ արձանագրել են միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմա Աթայի 1991-ի հռչակագրի հիման վրա։ Դրանից հետո, ըստ նրա, հնարավոր եղավ դիտորդական առաքելության գործուղումը ՀՀ, քանի որ եթե դիտորդին հստակ չեն ասւոմ, թե որտեղով է սահմանն անցնում, ի՞նչն է նա դիտարկելու։
Վարչապետը հավելեց, որ այս ամեն ինչով հանդերձ անվտանգային մարտահրավերները ՀՀ–ի շուրջ չեն քչացել, հնարավոր է` նույնիսկ ավելացել են։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.