Դա զիջում չէ. Արցախի պետնախարարը՝ հանքի շահագործման դադարեցման մասին
Կաշենի հանքի շահագործման դադարեցումը զիջում չէ: Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք զիջում չէ Արցախի կողմից Կաշենքի հանքի շահագործման դադարեցումը և միջազգային փորձաքննության անցկացումը:
«Դա զիջում չէ, դա ցույց է տալիս մեր պատրաստակամությունը, որ մենք ասում ենք` մենք վստահ ենք, որ ունենք լավագույն, էկոլոգիական ստանդարտներին համապատասխան գործող հանք, երկրորդը` եթե պետք է մենք շահագործումը կարող ենք կանգնեցնենք, երրորդը` մենք պետք է հասկանանք, որ ճանապարհը փակ է և խնդիրների առաջ են կանգնած բոլոր գործարարները: Մենք ասում ենք, որ այս հարցը ուզում ենք բերել այն հարթակ, որ համաշխարհային մակարդակի մասնագետները նայեն ու իրենց կարծիքը հայտնեն, ոչ թե ադրբեջանական այսպես ասված էկոլոգները, որովհետև դա էլ է շատ կարևոր: Մենք ասում ենք, որ մենք ՄԱԿ-ի մակարդակով, համաշխարհային մակարդակի ընկերությունների մասնագետներով, եթե պետք է արվի ինչ-որ ստուգում, թող արվի այդ մակարդակով, ոչ թե Ադրբեջանի կողմից նշանակված ինչ-որ մարդիկ, որոնք իրենց երկրում չեն կարողանում ստուգեն իրենց խնդիրները»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ արդեն 18 օր ադրբեջանցի այսպես կոչված բնապահպանները փակ են պահում Բերձորի միջանցքը` լիակատար շրջափակման մեջ թողնելով Արցախի Հանրապետությունը:
Արցախում բնակվող 120 հազար քաղաքացիներ, այդ թվում 30 հազար երեխաներ հայտնվել են հումանիտար ճգնաժամի շեմին:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.