Последние новости

ՍԱ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է. ԲԱՔՈՒՆ ԱՐՑԱԽՈՒՄ ՍՏԵՂԾՈՒՄ Է ՀԱՅԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆԸ ՄԻՏՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Արցախի տեղեկատվական կենտրոնը հունվարի 10-ին հանգամանորեն ներկայացրել է շրջափակված հանրապետությունում տիրող իրավիճակը: 21-րդ դարում գլոբալացման և տեղեկատվական տեխնոլոգիաների տիրապետության պայմաններում ապրող մարդու համար շատ դժվար է պատկերացնել, որ միջազգային իրավական բոլոր նորմերի, մարդկային համակեցության բոլոր կանոնների, բարոյականության և մարդասիրության համընդհանուր ընդունված, թեկուզ անգամ չգրված օրենքների այսչափ կոպտագույն ոտնահարումն անպատիժ տեղի է ունենում ողջ աշխարհի աչքի առաջ։ Իսկ ժողովուրդների ճակատագրեր վճռողները՝ խոշոր տերություններն ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունները, սահմանափակվում են դատարկ հայտարարություններով ու կոչերով, ձևացնելով, թե իբր անզոր են լուծել կարծես թե բնավ ոչ ամենաբարդ հարցը։

ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԹՎԱՐԿԵՆՔ ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ:

Սննդամթերքի պակաս: Այդ պատճառով փակվել են 41 մանկապարտեզներ, 56 նախադպրոցական խմբեր, 20 ուսումնական երկարօրյա հաստատություններ, որտեղ հաճախելու հնարավորությունից զրկվել է 6828 երեխա։ Հանրապետության խանութներում բացակայում են պարենային կարևորագույն ապրանքները, այդ թվում՝ մրգերն ու բանջարեղենը, առաջիկա օրերին կներդրվի կտրոնային համակարգ՝ առկա պարենամթերքը համաչափ բաշխելու նպատակով։

Ձյան տեղումների և մաքրման աշխատանքների անհնարինության հետևանքով է՛լ ավելի է դժվարացել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուսական խաղաղապահ զորախմբի ավտոմեքենաների երթևեկությունը Գորիս-Ստեփանակերտ արգելափակված մայրուղով, որոնք իրականացնում էին խիստ սահմանափակ քանակությամբ ապրանքների նվազագույն մատակարարումն ու ծանր հիվանդ մարդկանց տեղափոխումը Հայաստան:

10 երեխաներ գտնվում են մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 12 հիվանդներ վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 6-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Հիվանդանոցներում առաջվա պես չեն անցկացվում պլանային վիրահատություններ։ Արդեն 110 երեխա է ծնվել շրջափակման պայմաններում։ Արցախի 120 000 բնակիչները (ներառյալ մոտ 30 000 երեխաները) բազմաթիվ զրկանքներ են կրում և կանգնած են սովի սպառնալիքի առջև։

Հունվարի 9-ին առանց այդ էլ ծանր իրավիճակը խորացավ Հայաստանից Արցախի էլեկտրամատակարարման միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի վթարով՝ Աղավնո-Բերձոր հատվածում։ Ադրբեջանական կողմի մերժման պատճառով (ի դեպ, ո՞վ ասաց, թե դա հատուկ կազմակերպված «վթար» չէ) հնարավորություն չկա զննություն իրականացնել և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ, ուստի որոշում է կայացվել էլեկտրաէներգիա մատակարարել տեղական գեներացնող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով: Մտցվել են հովհարային անջատումներ, և դա՝ ցուրտ ձմռան կեսին: Ոչ մի երաշխիք չկա, որ Բաքուն չի արգելափակի գազամատակարարումը, ինչպես դա արդեն արվել է շրջափակման ընթացքում։ Այսինքն Արցախը ներկայումս բախվել է նաև էներգետիկ ճգնաժամի։

Հունվարի 10-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, որը միաժամանակ անցկացրեցին Արցախի փաստացի խեղդամահության երկու կազմակերպիչները՝ Փաշինյանն ու Ալիևը, հաստատվեց, որ շրջափակումը չի դադարեցվի, առնվազն մոտ ապագայում։ Փաշինյանը հարկ չհամարեց մանրամասն խոսել այն վիճակի մասին, որում հայտնվել է Արցախի ժողովուրդը, այդ թվում՝ իր մեղքով, իսկ նրա բաքվեցի հանցակիցը հայտարարեց, որ ճանապարհը փակ կմնա, «քանի դեռ չեն կատարվել բնապահպանների պահանջները»։

Մինչդեռ նախօրեին՝ հունվարի 9-ին, փարիզյան Le Figaro թերթի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնն իր թվիթերյան էջում տեղադրել էր Բերձորի միջանցքում տեղակայված ադրբեջանցի զինվորների լուսանկարը և գրել. «Ջերմաստիճանն իջել է -10 աստիճանի, և ադրբեջանցի կեղծ բնապահպանները գնացել են Բաքու՝ տաքանալու։ Նրանց փոխարեն զինվորներ են կանգնած։ Դիմակները պատռված են. միջանցքի շրջափակումը (արդեն 28 օր) իսկապես արցախահայության դեմ պատերազմի առաջին ակտն է»։

Ֆրանսիացի լրագրողը միանգամայն իրավացի է. շրջափակումն իսկապես ռազմական ագրեսիայի ակտ է։ Բայց կա միջազգային իրավունքի ևս մեկ կարևոր տեսանկյուն, որին քչերն են ուշադրություն դարձնում, իսկ Հայաստանի իշխանություններն առավելևս չեն էլ հիշում։ Խոսքն այն մասին է, որ Արցախում ստեղծված իրավիճակը լիովին համապատասխանում է ցեղասպանության բնորոշմանը՝ համաձայն տվյալ ոլորտում միջազգային հիմնական փաստաթղթի. Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի։

Սույն փաստաթղթի 2-րդ հոդվածը, որը տալիս է ցեղասպանության բնորոշումը, բաղկացած է 5 կետերից, որոնք թվարկում են «գործողությունները, որոնք իրականացվում են ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ»։ 3-րդ կետն ասում է. «որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»: Սա հենց այն է, ինչ անում է Ադրբեջանը. միտումնավոր ստեղծում է կյանքի այնպիսի պայմաններ, որոնք ուղղված են հայերի ֆիզիկական ոչնչացմանը։

1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունված կոնվենցիային միացել է 147 պետություն, այդ թվում՝ Ադրբեջանը և Հայաստանը։ Ինչո՞ւ պաշտոնական Երևանը հարցը չի դնում հենց այդ տեսանկյունից՝ մատնանշելով ակնհայտը. Ադրբեջան պետությունը պաշտոնական մակարդակով կատարում է միջազգային հանրության կողմից ցեղասպանություն ճանաչված գործողություն։

Արցախում ցեղասպան գործողությունների իրականացման գործում Ալիևի աջակիցներից ու հանցակիցներից նման բան պահանջելն, իհարկե, անիմաստ է։ Փաշինյանի ու իր թիմակիցների կողմից նույնիսկ այն թեզի հաճախակի կրկնությունը, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության և էթնիկ զտումների քաղաքականություն է վարում, չի հանգեցնում Արցախը Ադրբեջանին հանձնելու որոշումից հրաժարման։ Եվ նույնիսկ այն ակնհայտ փաստը, որ դրանով իրենք դառնում են ցեղասպանության մասնակից, հետ չի պահում փաշինյանական ոհմակին հայ ժողովրդի դեմ այդ հրեշավոր հանցագործությունը կատարելուց։

Զարմացնում է մեկ այլ բան. ինչո՞ւ Հայաստանի իրավաբանական հանրությունը, որում կան իրենց գործի փայլուն գիտակներ, ազնիվ և Արցախին նվիրված մարդիկ, չի ձևակերպում և՛ այս, և՛ բազմաթիվ այլ թեզերն իրավական հստակ փաստաթղթում՝ միջազգային հանրությանը ներկայացնելու համար։ Վաղուց ժամանակն է՝ հասկանալու, որ Հայաստանում թուրքական իշխանության առկայության պայմաններում միակ ելք կարող են դառնալ հասարակության ակտիվ գործողությունները։ Սույն թեման, իհարկե, առանձին հոդված է պահանջում, իսկ առայժմ արձանագրենք ակնհայտը. հասարակական և նախևառաջ փորձագիտական շրջանակները պարտավոր են իրենց վրա վերցնել այն գործառույթները, որոնք չի կատարում թշնամու օգտին գործող իշխանական համակարգը։

Եվ առաջին հերթին դա վերաբերում է Արցախի փրկությանը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • 1915,1992, 2023: РЕГИОНОМ ПРАВЯТ НЕФТЬ, КРОВЬ И ЦИНИЗМ ГЕОПОЛИТИКИ
      2024-04-15 10:34

      В опубликованном на днях докладе "Нации в транзитном периоде" одна из наиболее авторитетных правозащитных организаций Freedom House констатирует: "ЕС продолжает полагаться на энергетические ресурсы Азербайджана и игнорировать нарушения прав человека со стороны режима президента Ильхама Алиева, явно отдавая приоритет политической и экономической целесообразности над фундаментальными ценностями и долгосрочными интересами". Казалось бы, прописная уже истина, реалии, действующие более сотни лет. Однако в контексте армянской истории поразительным образом получающие наиболее убедительное, наглядное, а главное - кровавое подтверждение.

    • Карен ВРТАНЕСЯН: СОБЫТИЯ ПОСЛЕДНИХ ЛЕТ УКРЕПЛЯЮТ ПОДОЗРЕНИЯ В ИСТИННОЙ ЦЕЛИ КОМИССИИ НС
      2024-04-11 10:28

      В одной из предыдущих публикаций об Апрельской войне и деятельности комиссии НС по «расследованию» ее обстоятельств эта тема уже была слегка затронута. Речь, в частности, о том, что в армянских экспертных кругах еще в декабре 2020-го – сразу по окончании 44-дневной войны – появились подозрения в истинном предназначении этой комиссии. Так, широкий резонанс, причем не только в Армении, получила запись военного эксперта Карена Вртанесяна о том, что комиссия во главе с одиозным Андраником Кочаряном, возможно, в реальности была операцией турецких спецслужб.

    • ЗАЧЕМ ТУРЦИИ УЧАСТИЕ В EUMA, ЕСЛИ У НЕЕ ЕСТЬ АРАБАТ-ОМЕГА?
      2024-04-08 09:28

      Несколько дней назад в армянском парламенте была поднята тема возможности вовлечения Турции в состав гражданской наблюдательской миссии Евросоюза в Армении (EUMA). Вопрос отнюдь не риторический, поскольку для этого, как выясняется, необходимо три условия: согласие Армении, согласие Турции и решение ЕС. Ни одно из этих условий при действующих властях РА не кажется невозможным, наоборот, все они достаточно легко выполнимы.

    • АПРЕЛЬ 2016: ПОЧЕМУ НЕ БЫЛ ОПУБЛИКОВАН ДОКЛАД КОМИССИИ «МАУЗЕРИСТА АНДО»?
      2024-04-05 10:03

      23 апреля 2018 года на очередном митинге рвавшихся к власти «революционеров» микрофон передали некоему пожилому человеку, который представился дедушкой Героя Арцаха Роберта Абаджяна. С Апрельской войны прошло всего 2 года, и слава о солнечном мальчике Роберте и его сослуживцах еще гремела по всей Армении. «Дедушка» очень прочувствованно сообщил, что, дескать, видел внука во сне, и он просил его бороться за свободу и не сдаваться.  В тот день никому и в голову не могло прийти, что это была наглая ложь. Человек этот не имел никакого отношения к Роберту, людям скормили всего лишь циничное шоу, устроенное пашиняновской сворой с целью манипуляции эмоциями и настроениями толпы.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ