Արցախում ֆիքսված ինտերնետի ծառայությունները դեռևս անհասանելի են
Արցախում ֆիքսված ինտերնետի ծառայությունները դեռևս անհասանելի են։ Ինչպես տեղեկացրել են «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունում, ծառայության անհասանելիությունը ժամանակավոր բնույթ է կրում։
Ընկերությունից այլ մեկնաբանություններ ստանալ առայժմ չի հաջողվել։
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին ադրբեջանական կողմը այսպես կոչված «բնապահպանների» ակցիայի իրականացման վայրում կտրել են Արցախ մտնող ինտերնետ-կապի մալուխները։ Ընդ որում՝ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս նորոգման աշխատանքներ իրականացնել։ Ադրբեջանցիները թույլ չեն տալիս նորոգել նաև միակ բարձրավոլտ էլեկտրագիծը, որն Արցախը սնում է Հայաստանից, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նշել է ադրբեջանական կողմի միտումնավորությունը կենսականորեն կարևոր ենթակառուցվածքների աշխատանքը կաթվածահար անելու գործում՝ պետություններին և միջազգային կառույցներին և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային կոչ անելով վերջ դնել ադրբեջանական հանցավոր ամենաթողությանն ու անպատժելիությանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10.30-ից ադրբեջանցիների խումբն իբր բնապահպանական պատճառներով փակել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը՝ առաջադրելով նաև քաղաքական պահանջներ։ Թշնամու կողմից Արցախի շրջափակումը շարունակվում է։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.