Последние новости

Միրզոյան․ Ինչ է ուզում Արդբեջանը, և ինչու են բանակցությունները փակուղի մտել

Խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի հիմնարար առաջարկների ճնշող մեծամասնությունը մերժվել է Ադրբեջանի կողմից։ Այս մասին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում իր ելույթում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամոլի ծառայությունը։

Արարատ Միրզոյանը նշեց, որ Հայաստանը ներգրավված է եղել բանակցություններում երեք տարբեր ուղղություններով՝ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, երկրորդը՝ սահմանազատում և սահմանային անվտանգություն, և երրորդը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության պայմանագիր։

Միրզոյանը ներկայացրեց, թե ինչպես է Ադրբեջանը բանակցությունները ձախողել։

Հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբի ձևավորումից անմիջապես հետո Ադրբեջանը արտատարածքային միջանցք է պահանջել, Սահմանազատման հանձնաժողովների ձևավորումից ամիսներ անց Ադրբեջանը ոչ միայն նոր տարածքային պահանջներ է ներկայացրել, այլ նաև փորձել է իր վերջին ագրեսիան հիմնավորել սահմանազատումչլինելու կեղծ փաստարկով։

ԱԳ նախարարը նաև նշեց, որ Ադրբեջանին արված առաջարկությունների թվում է պետական սահմանի սահմանազատման չափորոշիչների ճշգրտումը, քանի որ առանց դրա իրական խաղաղությունն անհնար է: Հաջորդը պետական սահմանից զինված ուժերի դուրսբերումը և ապառազմականացված գոտու ստեղծումն է, որը կապահովի հանձնառությունների կատարումը։

«Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը միայն պետք է ընդունի իր բոլոր պահանջները, իսկ իր ուզածը չստանալու դեպքում Ադրբեջանը օգտագործում է ճնշման բոլոր հնարավոր գործիքները. սկսած հայ ռազմագերիներին պատանդ պահելուց մինչև հայերի նկատմամբ պետականորեն հովանավորվող ատելության տարածում, ռազմատենչ հռետորաբանությունից մինչև ուժի կիրառում»,-ասել է ԱԳ նախարարը։

Նա նաև հավելեց, որ Հայաստանն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը և Լեռնային Ղարաբաղի հարցը զուգահեռաբար, առանձին հարթություններով քննարկելու վերաբերյալ Ադրբեջանի առաջարկը։

Հակառակ դրան, Ադրբեջանը սկսել է պնդել, որ Լեռնային Ղարաբաղն իրենց ներքին խնդիրն է՝ հակադրվելով Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների միջազգային մեխանիզմ ստեղծելու` Հայաստանի առարկայական առաջարկին։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ