Գարեգին Երկրորդի ուղերձը՝ «Ապագա Հայկականը» համաժողովի մասնակիցներին
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ուղերձով դիմել է «Ապագա Հայկականը» նախաձեռնության համաժողովի մասնակիցներին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաժողովի ժամանակ ներկաների համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձն ընթերցեց Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջույն ենք հղում և հայրապետական մեր օրհնությունը բերում «Ապագա Հայկականը» նախաձեռնության հիմնադիրներին և համաժողովի բոլոր մասնակիցներին։ Դուք այսօր համախմբվել եք մեր ժողովրդի ապագայի տեսլականով։ Գոհունակություն է մեզ համար, որ նվիրական այս նպատակի շուրջ միավորվել են մեր ժողովրդի զավակներն աշխարհի տարբեր երկրներից և պատրաստակամ են ջանքեր ներդնել դիմակայելու ներկայումս մեր ազգի առջև հառնած մարտահրավերներին։
44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, մեր տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցած իրադարձությունները մեր հայրենիքը կանգնեցրել են բարդ իրադրության առջև։ Մեր ժողովուրդը հայտնվել է գոյաբանական սպառնալիքների վտանգի առջև։ Վճռորոշ այս իրավիճակում ազգային ներուժի համախմբումը, համահայկական երկխոսությունը կարևոր է և հրամայական։ Մեր միասնության մեջ է, որ պետք է ի հայտ գա մեր իմաստնությունն ու զորությունը։
Միայն միասնականությամբ ի զորու կլինենք հաղթահարելու առկա ճգնաժամը և փորձությունների մեջ տարուբերվող մեր երկիրն առաջնորդել դեպի հուսալի խաղաղ ու ապահով կյանքի հանգրվաններ: Մեր միասնականության մեջ պետք է դրսևորվի հայրենիքի ու ազգի շահը մեր անձնականից վեր դասելու գիտակցությունը։ Համատեղ ջանքերով պետք է հոգ տանենք մեր հայրենի երկրի մասին, որը երաշխավորն է մեր հարատևության։ Այս հավատով մեր ժողովուրդը հայրենիքում և Սփյուռքում պետք է ձեռնամուխ լինի հայրենանպաստ և ազգօգուտ նախաձեռնության։ Նույն նախանձախնդրությամբ մեր եկեղեցականներն իրականացնում են իրենց առաքելությունը։ Հայրապետական մեր գնահատականը բերելով ամենքիդ՝ մաղթում ենք, որ Բարձրյալը զորավիգ լինի ձեզ հայրենանվեր բոլոր գործերում և օրհնի բոլոր ջանքերը, որ նախանձախնդիր կերպով գործադրվեն հանուն Հայաստանի և Արցախի խաղաղության և աշխարհասփյուռ հայության լուսավոր գալիքի»,- ասվում է ուղերձում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.