ՌԴ ՆԳ նախարար․ Ռուսաստանին և Հայաստանին գժտեցնելու բոլոր փորձերն ապարդյուն են
Ռուսաստանին և Հայաստանին գժտեցնելու ոչ բարեկամական երկրների ցանկացած փորձ կմնա ապարդյուն, իսկ երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունը համակարգված կզարգանա, հաղորդում է ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնը՝ վկայակոչելով գերատեսչության ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևի խոսքը։
Մամուլի կենտրոնի հաղորդմամբ՝ երկուշաբթի Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի ՆԳ նախարար Վահե Ղազարյանի և ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի հանդիպումը։
«Վլադիմիր Կոլոկոլցևը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում երկպառակություն մտցնելու ոչ բարեկամական երկրների ցանկացած փորձ կմնա ապարդյուն, իսկ ներքին գործերի նախարարությունների փոխգործակցությունը համակարգված կզարգանա՝ ի շահ երկու պետությունների ժողովուրդների», - նշվում է հայտարարության մեջ։
Միաժամանակ, ռուսական գերատեսչության ղեկավարն իր գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է «բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման դժվար պատմական ժամանակաշրջանի վրա»։
«Մեր երկրի դեմ «հավաքական Արևմուտքի» հիբրիդային դիմակայության գործիքներից մեկը հետխորհրդային տարածքի պետություններում ռուսաֆոբական տրամադրությունների զարգացումն է»,- նշել են մամուլի կենտրոնում։
Ավելին, Կոլոկոլևը նշել է ՀԱՊԿ ձևաչափում հայ գործընկերների ակտիվ փոխգործակցությունը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.