Մահացած 15 զինվորների գործով նշանակվել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների գործով լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել։ Ֆեյսբուքյան իր էջում տեղեկությունը հայտնել է փաստաբան Նորայր Նորիկյանը` նշելով, որ վարույթ իրականացնող մարմինն ամբողջությամբ բավարարել է իրենց միջնորդությունը։
Հայտնել էինք, որ ապրիլի 30-ին զինծառայողների ծնողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը միջնորդություն է ներկայացրել քննչական կոմիտե` դատաբժշկական լրացուցիչ փորձաքննություն նշանակելու համար։
Փորձագետներին մի շարք հարցադրումներ են առաջադրվել։
1. Զոհված զինծառայողների գտնվելու վայրում շմոլ գազի հնարավոր արտահոսքից հետո այն որքա՞ն ժամանակ հետո կարող է մահացու լինել։
2. Եթե զինծառայողների զոհվելու վայրում առկա է եղել շմոլ գազի արտահոսք, ողջ մնացած զինվորները կարո՞ղ էին այդ պայմաններում չթունավորվել շմոլ գազով։
3. Հնարավո՞ր է, որ զինծառայողները մինչև շմոլ գազով թունավորվելը, այլ նյութով թունավորված լինեն, որի հետևանքով կորցրած լինեն գիտակցությունը։
4. Զինծառայողները միաժամանակ ստացե՞լ են այրվածքային շոկ ու շմոլ գազից թունավորում, թե՞ դրանք տարանջատված են ժամանակային առումով, եթե այո, ապա խնդրում ենք հստակ արձանագրել, թե զինծառայողները սկզբում թունավորվել են շմոլ գազո՞վ, թե՞ ստացել են այրվածքային շոկ, նոր միայն դրանից հետո թունավորվել շմոլ գազով։
Նորիկյանի հավաստի տեղեկություններով` այս գործով մեղադրյալ, զորամասի հրամանատարի տեղակալի կալանքի ժամկետը երկու օր առաջ երկարաձգվել է ևս երկու ամսով։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.