Պուտին․ ԵԱՏՄ-ում տնտեսության զարգացման տեմպերով գլխավոր շահառուն Հայաստանն է
ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը մեծ հաջողությամբ է առաջ ընթանում։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի բացման խոսքում նշեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հատուկ շեշտել է, որ Հայաստանում տնտեսության զարգացման տեմպն ամենաբարձր է։
«Ինչպես ճիշտ նկատեց Ղազախստանի նախագահը` այս հարցում գլխավոր շահառուն Հայաստանն է, որտեղ տնտեսության զարգացման տեմպերն ամենաբարձրն են»,– ասաց ՌԴ նախագահն ու խնդրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին թվերով խոսել տնտեսության զարգացման տեմպերի մասին։
Փաշինյանը նշեց` տնտեսության աճն ընթացիկ տարում է 12,1 տոկոս է կազմել։
Պուտինն ընդգծեց, որ Ռուսաստանը բարձր է գնահատում ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների հետ սերտ համագործակցությունը, որը հետևողականորեն կառուցվում է փոխշահավետ գործակցության, հարգանքի և մեկմեկու հետաքրքրությունները հաշվի առնելու վրա։
Ռուսաստանի ղեկավարը հայտնեց, թե նիստի օրակարգում ինչ հիմնական թեմաներ են ընդգրկված` էներգետիկ և պարենի անվտանգություն, տեխնոլոգիական և ֆինանսական անկախություն, թվային տրանսֆորմացիայի գործընթացի արագացում, առևտրի խոչընդոտների վերացում, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացում և այլն։
Նա ընդգծել է, որ նեղ շրջանակում հանդիպումից հետո արդեն ընդլայնված ձևաչափով նիստը կշարունակվի, որին կմասնակցի առցանց ձևաչափով Ուզբեկստանի նախագահը, նաև Տաջիկստանի և Ադրբեջանի հրավիրված նախագահները։
Նշենք, որ այսօր Մոսկվայում կայանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի` Մոսկվա այցի շրջանակում տեղի կունենա նաև նրա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի կհաջորդի Փաշինյան–Պուտին–Ալիև եռակողմ քննարկումը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.