Աբրահամ ԳԱՍՊԱՐՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ԼԵԳԻՏԻՄ ԻՐԱՎՈՒՆՔԸ՝ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՆՎԱՆ ՏԱԿ ՆԵՐԽՈՒԺԵԼՈՒ ԱՐՑԱԽ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Արցախում առաջիկա մի քանի օրվա ընթացքում սպասվում են սուր զարգացումներ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը։
Նրա խոսքով, եթե որպես փաստ ընդունենք այն տեղեկությունը որ Արցախում ալյուրի պաշարներն արդեն սպառվում են, ապա այլ ելք չի մնում, քան ավելի ակտիվ քայլերի գնալը։
«Ադրբեջանը սովի քաղաքականություն կամ այրվող հողի քաղաքականություն վարելով՝ փորձում է ստեղծել լեգիտիմ իրավունքը՝ հումանիտար անվան տակ ներխուժելու Արցախ։
Կարծում եմ՝ Արցախի մեջ ժողովուրդը վերջին 10 ամսվա ընթացքում լավ էլ պատրաստվել է հնարավոր ցանկացած զարգացման՝ շատ լավ հասկանալով, որ կամ պետք է լքեն, թողեն, դուրս գան, կամ մնան, պայքարեն՝ տղամարդ և կին։
Այստեղ շատ կարևոր մի բան կա՝ քարոզչական թեզերի մեջ սխալներ թույլ չտալ. եթե միայն տղամարդիկ պետք է մնան, ապա դա լեգիտիմ իրավունք է տալիս Ադրբեջանին արցախահայ տղամարդկանց որակելու որպես զինված մարգինալ խմբավորումներ և լեգիտիմ իրավունք է ձեռք բերում հստակորեն հակաահաբեկչական գործողությունների գնալ»,- ասաց նա։
Ստեղծված իրավիճակի ելքը, ըստ Աբահամ Գասպարյանի, Երևանում և Ստեփանակերտում հանձնվողական քաղաքական կուրս մշակողներից ձերբազատվելն է. «Դիվանագիտական ճաապարհները չեն սպառվել, ելք մնում է մեկը՝ եթե դու պետք է արտաքին թշնամու ագրեսիան կարողանաս զսպել, առաջին հերթին պետք է զսպես ներքին դաշտում քաղաքական այն նարատիվները, որոնք քեզ տանում են հանձնելու։ Այսինքն Հայաստանում և Արցախում իշխանության փոփոխության պայմաններում մենք հնարավոր է բեկում մտցնենք գործընթացում»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.