Նոր Նորքի ահաբեկչության գործով 23 խուզարկություն է արվել. զենք ու սխեմաներ են հայտնաբերվել
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության դեպքի առթիվ վարույթի շրջանակում կատարվել է 23 խուզարկություն, զենք–զինամթերք, սխեմաներ և փաստաթղթեր են հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 24-ին` ժամը 17։00-ի սահմաններում, 3 տղամարդիկ փորձել են ներխուժել ոստիկանության Նոր Նորքի բաժին, նրանք նռնակ են գործադրել, ինչի հետևանքով ներխուժողներից 2–ը վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել բուժհաստատություն։ Երկուսը ձերբակալվել են, մեկի ձերբակալումը հնարավոր չի եղել առողջական վիճակի պատճառով: Մարտի 25-ին ոստիկանությունից հայտնեցին, որ նրանք առնչություն ունեն «Ազգային ժողովրդավարական բևեռ» կազմակերպության հետ։ Ըստ ԶԼՄ–ների` տղամարդկանցից մեկը «Սասնա ծռերից» Ստեփան Հովակիմյանն է, երկրորդը Արթուր Մովսիսյանը, որը պատերազմի մասնակից է, նրա որդին զոհվել է 44-օրյա պատերազմի ընթացքում։ Երրորդը Վարդգես Գևորգյանն է, որը ևս մասնակցել է արցախյան պատերազմին։ Ձերբակալվել են Ստեփան Հովակիմյանն ու Վարդգես Գևորգյանը։
Քննչական խումբը կատարել է քննչական և այլ վարութային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննել է մեկ տասնյակից ավել անձի։
«Նշված անձանց և նրանց հետ առնչություն ունեցող մի շարք այլ անձանց բնակության վայրերում, ինչպես նաև որպես «Ազգային ժողովրդավարական բևեռ» կազմակերպության գրասենյակ ծառայող տարածքում կատարվել է երկու տասնյակից ավել խուզարկություն։ Արդյունքում հայտնաբերվել և վերցվել են փաստաթղթեր և առարկաներ, այդ թվում զենք, զինամթերք, պլաններ, սխեմաներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ և այլն: Մասնավորապես նշված կազմակերպության գրասենյակ հանդիսացող տարածքից հայտնաբերվել են 2 մարտական նռնակ և քննության համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ փաստաթղթեր ու առարկաներ»,– ասված է հաղորդագրությունում։
Վարույթի շրջանակում նշանակվել են դատապայթյունատեխնիկական, դատաքիմիական, նյութագիտական, շինարարատեխնիկական, ապրանքագիտական, դատաբժշկական, դատակենսաբանական և այլ փորձաքննություններ:
Հսկողություն իրականացնող դատախազին միջնորդություններ են ներկայացվել Ս․ Հ․-ի, Վ․ Գ․-ի և Ա․ Մ․-ի նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու (մեղադրանք առաջադրելու) վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.