«Հրապարակ». ՆԻՍՏԸ ՓԱԿ ԿԱՆԵՆ, ՀՐԱՎԻՐՎԱԾՆԵՐԸ ԿԳԱ՞Ն
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր մեկնարկող ԱԺ հերթական նստաշրջանը սովորականից թեժ է լինելու։ Օրակարգում ընդգրկված 25 հարցերից մեկը կառավարության հնգամյա ծրագրի անցած տարվա կատարողականի զեկույցն է, իսկ դա նշանակում է, որ այն ներկայացնելու է կառավարությունը՝ ի դեմս ղեկավար Նիկոլ Փաշինյանի։
Ըստ օրակարգի՝ կառավարության զեկույցի քննարկումը կսկսեն չորեքշաբթի օրվանից, երեկ ՔՊ-ում խմբակցության նիստ են արել, պատգամավորներին հրահանգել են՝ Փաշինյանի այցի օրը մեկ մարդու պես ներկա լինել խորհրդարանում` հաշվի առնելով, որ այս նստաշրջանը հաջորդում է բրյուսելյան ձախողված այցին, ուստի ընդդիմությունը կարող է անցանկալի իրավիճակներ ստեղծել՝ ելույթների ու հարցերի տեսքով։
Բացի այդ, այսօր նախատեսված էր ընդդիմության առաջարկած հրատապ նիստն անցկացնել` սահմանազատման և սահմանագծման հարցերով․ այդ առաջարկությունը կանեն նիստը սկսվելուց հետո: Նիստին հրավիրել են Մհեր Գրիգորյանին և Արարատ Միրզոյանին: ՔՊ-ում որոշել են հրատապ նիստն անցկացնել փակ ռեժիմով։
Նշենք, որ չնայած անցած շաբաթ խորհրդարան են ուղարկվել նաև դատախազի, ՄԻՊ, ՀՌՀ, ԿԸՀ զեկույցները, ներկայացվել է նաև ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության վերաբերյալ նախագիծ, սակայն խորհրդարանում այդ հարցերին կանդրադառնան հաջորդիվ։ Դրանք ընդգրկված չեն այսօր մեկնարկող նիստերի օրակարգում»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.