ՃԱՆԱՊԱՐՀԻՑ ԵՐԵՎՈՒՄ ԵՆ ՆՇԱՁՈՂԵՐԸ
Երեկ ոստիկանական հատուկ գործողությունների արդյունքում, ինչպես հայտնի է, բացվեց Կիրանցից դեպի ականապատված դաշտեր տանող ճանապարհի մուտքը, բայց ոչ միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը, որը փակ է արդեն մոտ երկու շաբաթ։
Ոստիկանները շրջափակեցին գյուղ մտնող բոլոր մուտքերը՝ հայտարարելով, թե հատուկ գործողություններ են ընթանում, սակայն իշխանական շրջանակներում կասկած չունեն, որ այդ գործողություններից հետո էլ ոստիկանները ջանքեր չեն գործադրի՝ բացել միջպետական ճանապարհը, քանի որ դրանով ավելի շատ կվնասեն իշխանություններին, քան կօգնեն։
Բանն այն է, որ Կիրանցից դեպի մյուս գյուղեր՝ Ոսկեպար, Բաղանիս եւ այլուր տանող ճանապարհից արդեն երեւում է Փաշինյանի բերած աղետը՝ նոր սահմանի նշաձողերը կամ, ինչպես ինքն է ասում՝ «պատմական սյուները»: Հայկական կողմը կարեւոր դիրքեր է հանձնել Ադրբեջանին, եւ, ըստ էության, այդ ճանապարհով երթեւեկելը, քանի դեռ սահմանի վերջնական ճշգրտում չի արվել, վտանգավոր է եւ իշխանության օգտին չի լինի, եթե ոչ տեղացիներն էլ սեփական աչքերով տեսնեն նոր իրողությունը եւ տեսանելի տարածքում գտնվող թշնամու ներկայությունը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.